Միևնույն փողոցի վրա կողք-կողքի գտնվում են 5 տներ` յուրաքանչյուրը տարբեր գույնի: Նրանցից յուրաքանչյուրում ապրում է մեկական մարդ, և բոլորն էլ պատկանում են տարբեր ազգությունների: Նրանք ծխում են տարբեր տեսակի ծխախոտներ, խմում են տարբեր տեսակի խմիչքներ և պահում են տարբեր տեսակի կենդանիներ: Ընդ որում.
1. Նորվեգացին ապրում է առաջին տանը:
2. Անգլիացին ապրում է կարմիր տանը:
3. Կանաչ տունը գտնվում է սպիտակ տնից ձախ:
4. Դանիացին խմում է թեյ:
5. Նա, ով ծխում է Rothmans, կատուներ պահողի հարևանն է:
6. Դեղին տանը ապրողը ծխում է Dunhill:
7. Գերմանացին ծխում է Marlboro:
8. Նա, ով ապրում է կենտրոնում, խմում է կաթ:
9, Rothmans ծխողի հարևանը խմում է ջուր:
10 Նա, ով պահում է թութակ, ծխում է Pall Mall:
11.Շվեդը պահում է շուն:
12.Նորվեգացին ապրում է կապույտ տան հարևանությամբ:
13.Կապույտ տանը ապրողը պահում է ձիեր:
14.Նա, ով ծխում է Philip Morris, խմում է գարեջուր:
15.Կանաչ տանը խմում են սուրճ: