Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ տարիքում ունեցել է երազանքներ և միշտ ցանկացել, որ դրանք ի կատար ածվեն: Բայց տարիքի հետ մեկտեղ մենք դադարում ենք երազել և ունենում ենք ուղղակի նպատակներ, որոնց ձգտում ենք հասնել: Իսկ ի՞նչ է երազանքը: Երազանքը մեզանից շատերն ընկալում են, որպես անիրականալի մի երևույթ, որը կարող է տեղի ունենալ մեզ հետ:
Իսկ ի՞նչ է հրաշքը: Հրաշքներին սկսում ենք չհավատալ արդեն պատանեկության տարիներից սկսված: Հրաշքներն այն ամենն է, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, որը դուրս է մեր պատկերացումներից:
Իսկ արդյո՞ք գոյություն ունի հրաշք երևույթը, ե՞րբ է այն տեղի ունենում, ինչպե՞ս: Այո՛, հրաշքներ լինում են: Դրանք տեղի են ունենում, երբ մենք հավատում ենք դրանց: Ապացուցված է, որ մարդու նույնիսկ չարտասանած խոսքը չի կորչում այլ մնում է տիեզերքում և որոշ ժամանակ անց իրական դառնում մեկ ուրիշի միջոցով: Եթե մենք ունենք երազենք, ապա այն վաղ թե ուշ կատարվելու է, միայն պետք է հավատալ և անընդհատ հիշել դրա մասին:
Հրաշքները տեղի են ունենում անկախ մեր ցանկությունից: Դրանք այնքան անսպասելի են ու հաճելի, որ մի ակնթարթում կարող են երջանկացնել մարդուն և դեռ երկար ժամանակ մնալ նրա հիշողությունան մեջ: Մենք բոլորս սովոր ենք ասել, որ հրաշքներ չկան: Դա մեր կողմից թույլ տրված ամենամեծ սխալն է, քանի որ հրաշքներ չեն լինի եթե մենք չհավատանք և չսպասենք դրանց:
Եկեք մանկան պես հավատանք հրաշքների և մեր երազանքների իրականացմանը և կտեսնենք, թե ինչքան հրաշալի պահեր կլինեն մեր կյանքում, հենց այսօրվանից սկսած:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
|