Ուրբաթ, 26 Ապր 24, 16:59
094 91 93 23
095 91 95 25
Կարելի է ընդունել որևէ գաղափարի օգտակարությունը, բայց և այնպես չկարողանալ օգտվել նրանից: Գյոթե

Գլխավոր » Բլոգեր » Օգտվողի բլոգը [armeco-87 (50)]

« 1 2 3 4 »
Ամեն ինչ պարզ է` սերն է... ամեն ինչ բարդ է` սերն է...
Հավանաբար սիրո տառապանքները բացատրվում են միայն սիրուց դուրս: Սիրո մեջ անհնար է մեկնաբանել տառապանքը: Տառապանքը գուցե լռությունն է, երջանկությունը նույնպես գուցե լռությունն է: Անիմաստ խոսքը գուցե տառապանքն է, անիմաստ խոսքը գուցե երջանկությունն է, ուր սիրտը չի ուզում զանազանել ոչինչ, բացի լավից: Այս քաոսային մտքերը գուցե անորոշությունն է, այս քաոսային մտքերը գուցե որոշակիությունն է:

Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
Հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ավետիք Աբրահամյանը (առավել հայտնի Արթուր Աբրահամ ռինգային անվամբ, անգլ.՝ Arthur Abraham, ծնվ.` փետրվարի 20, 1980թ.), Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։
2005-2009թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն` կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս գերմիջին քաշում։

Տիգրան Մեծ
"Տիգրանը մեր թագավորներից ամենահզորն ու խոհեմն էր և նրանցից ամենաքաջը: Մեր բնակության սահմաններն ընդարձակելով` հասցրեց մինչև հին բնակության ծայրագույն սահմանները: Նա, այրերի գլուխ անցնելով և արիություն ցուցաբերելով, բարձրացրեց մեր ազգը և լծի տակ գտնվողներին կարգեց շատերի վրա լծադիր և հարկապահանջ: Բազմացրեց պաշարները ոսկու և արծաթի, խաղաղություն ու շենություն բերեց, լիացրեց բոլորին":

Ինչպե՞ս է ծնվում իսկական սերը
Մարդու անձը արտահայտվում է այլ մարդկանց, քույրերի և եղբայրների, ընկերների հետ հարաբերություններում, ձևավորվում են նրա տեսակետն ու սկզբունքները, զարգանում է ներդաշնակ, անշահախնդիր հարաբերություններ ստեղծելու ընդունակությունը և ընդհանրապես սիրելու ունակությունը: Դա այսպես կոչված եղբայրական սերն է, որը նկատի ունի պատասխանատվություն, հոգատարություն, հարգանք, օգնելու և պաշտպանելու ցանկություն:

Քունը երկարացնում է կյանքը
Ամերիկացի բժիշկները հաստատում են, որ կանայք ապրում են 6-7 տարով ավելի, քան տղամարդիկ: Պատճառն այն է, որ կանայք ավելի խորն են քնում: Միջինում կանանց խորը քնի տևողությունը 70 րոպե է, իսկ տղամարդկանցը` 30 րոպե: Գիտնականների կարծիքով` քնի այդպիսի բաժանումը թույլ սեռի օգտին, արդյունք է կանանց էվոլյուցիոն հարմարվածության:

Սնունդ ուղեղի համար
Որպեսզի հիշողությունը մեզ չդավաճանի, ուղեղին անհրաժեշտ են հատուկ մարզումներն ու սնվելը: Այսպես են կարծում ճապոնացի գիտնականները: Բանն այն է, որ ժամանակակից մարդու մոտ սովորություն է դարձել անհրաժեշտ ինֆորմացիան գրանցելու համար միշտ էլոկտրոնային սարքեր օգտագործելը: Նրան պետք չէ լարել հիշողությունը, այդ պատճառով ինչ-որ բան հիշելը շատ ավելի դժվար է դառնում:

Սնունդը ներդաշնակ է բնավորությանը
Պարզվում է, որ մարդու բնավորությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպիսի սնունդ է նա օգտագործում: Եվ եթե մեր կերակրացանկում որոշ փոփոխություններ անենք, կարելի է ասել, որ բոլորովին այլ մարդ դառնալու հավանականությունը կմեծանա: Բարի, հանգիստ, "փափուկ" մարդուն գուցե փոխարինի կրքոտ, համարձակ, կենսուրախ մեկը:

Սովորեք մտածել լավ բանի մասին
Բարձր լեռներում աճում էր մի ծառ, որն իրականացնում էր ցանկությունները: Շատ մարդիկ են փորձել գտնել այդ ծառը և իր ցանկությունը պահել: Նա, ով գտնում էր հրաշք ծառը, իրոք գտնում էր այն ամենը, ինչ խնդրում էր: Սակայն մարդկանց մեծ մասին չէր հաջողվում հասնել ծառին. խոր կիրճերը, ձորերը մարդկանց չէին թողնում անգամ մոտենալ նրան:

10 կողմ հօգուտ թեյի
Շատ են այն գործոնները, որոնց պատճառով մարդիկ անգամ հաճույէով են խմում մեկ գավաթ թեյ. ոմանց դուր են գալիս վարդի, տանձի, սալորի, ելակի բումունքով թեյերը, մյուս մասը մեկ բաժակ տաք թեյով աշնան կամ ձմռան ցուրտ օրերին տաքացնում է մրսած ձեռքերը, երրորդների համար հեռուստացույցի կամ օջախի առաջ թունդ թեյն անշտապ վայելելը հանգստանալու անզուգական միջոց է:

20 ճշմարտություն ինքնազարգացման մասին
Գիտելիքի ձեռքբերումը չի երաշխավորում աճ և զարգացում, գլխավորը դրանք կիրառելն է:
Լավ գաղափարն առանց գործողությունների ոչինչ է:
Հնարավորությունները պետք է չփնտրել, այլ ստեղծել:
Մեր կյանքի 10%-ի վրա ազդում են անվերահսկելի հանգամանքները, իսկ մնացած 90%-ի վրա` մեր վերաբերմունքն այդ հանգամանքների նկատմամբ:

Քեզ համար, Հայաստան
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանում ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Շառլ Ազնավուրը գրեց "Քեզ համար, Հայաստան" երգը, երաժշտությունը` Տիրան (Ժորժ) Կառվարենցի: Երգն առաջին անգամ կատարվել է 1988 թվականի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի 88 նշանավոր երգիչների մասնակցությամբ: 1989-ին երգի երաժշտության համար Կառվարենցն արժանացել է "Ոսկե սուր" մրցանակի:

Աֆորիզմներ. Ուինստոն Չերչիլ
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը:

Թիթեռը և ծաղիկը. առակ
Մի մարդ Աստծուց խնդրեց մի ծաղիկ և մի թիթեռ, բայց փոխարենն Աստված նրան տվեց մի փշոտ կակտուս և մի թրթուր: Մարդը տխրեց չէր հասկանում, թե ինչու էր իր խնդրանքը սխալ հասկացվել, բայց հետո մտածեց. «Դե, Աստված շատ զբաղված է, չարժե նրան նորից անհանգստացնել»: Եվ որոշեց հարցեր չտալ: Որոշ ժամանակ անց նա գնաց` տեսնելու, թե ինչ է եղել իր մոռացված փշոտ կակտուսին ու տգեղ թրթուրին: Ի զարմանս նրա` փշոտ ու անհրապույր կակտուսը վերածվել էր մի չքնաղ ծաղկի: Իսկ տգեղ թրթուրը դարձել էր հրաշագեղ մի թիթեռնիկ:

Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և միմյանց
Հայերենը հայուն խորհուրդն է: Վիլյամ Սարոյան
 
Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության: Ֆինլեյն
 
Հայոց ամենաուժեղ զենքերից մէկն էլ հայ երգն է, էդ երգով նաեւ պիտի թուրքին յաղթենք։ Աշոտ Ղուլեան (Բեկոր)
 
Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի: Առնո Բաբաջանյան

Ազատության արձանը
Ազատության արձանը, որը վեր է բարձրանում Նյու-Յորքի Ազատության կղզում, Ֆրանսիայի ժողովրդի նվերն է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին Ամերիկայի Անկախության 100-ամյակի առթիվ: Այն տեղադրվել է 1886 թվականի ամռանը: Արձանի ձախ ձեռքում եղած գրքի վրա գրված է Անկախության հռչակագրի ընդունման օրը` 1776, հուլիսի 4: Արձանի բարձրությունը մինչև ջահը 46 մետր է, ջահը պատվանդանից բարձրանում է մինչև 93 մետր: Արձանի գլուխը վզից մինչև թագի ճառագայթները 8,5 մետր է, շրջանագիծը` 15 մետր:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել