Չորեքշաբթի, 28 Հնվ 26, 03:42

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Հարաբերությունների 7 փուլ, որոնք դեպի իրական սեր են տանում
Հարաբերությունների 7 փուլ, որոնք դեպի իրական սեր են տանում
Հարաբերություններ | Բլոգգեր` ArmEco | 18 Մայ 14 15:27

Հարաբերությունների 7 փուլ, որոնք դեպի իրական սեր են տանում
Հարաբերությունների 7 փուլ, որոնք ցույց կտան, թե ինչու իրական սերը և իրական հարաբերությունները ժամանակի հետ են գալիս: Այս մասին հաղորդում է cluber.com-ը:

Մենք ինքներս ենք մեզ համար ամուսին կամ կին ընտրում, սակայն որպեսզի հասկանալի լինի, թե որն է իսկական սերն ընտանեկան կյանքում, անհրաժեշտ է ճանաչել միմյանց, ընկերանալ, ապա նոր միայն՝ սիրահարվել:

Շատերը սխալմամբ կարծում են, որ առաջին սերը կոնֆետածաղկային ռոմանտիկ ժամանակահատվածն է: Իսկ երբ ռոմանտիկան անցնում է, վարդագույն ակնոցներն ընկնում են, զույգերը բախվում են առաջին դժվարություններին, հարաբերությունների առաջին քննությանը: Իսկ ոմանք սերն արդեն անցած են համարում:

Նվիրվածությունն ու համբերությունը սիրո հիմնական հատկանիշներն են: Եթե դուք որոշեք, որ ձեր հարաբերություններում «սերն ավարտվել է», ապա վստահ եղեք, որ այն չի էլ սկսվել:

1. Կոնֆետածաղկային փուլ, որը տևում 18 ամիս

2. Գերհագեցվածության փուլ, երբ սկսում եք ամեն ինչին ավելի սթափ նայել, զգացմունքները հանդարտվում են, և դուք սովորում եք միմյանց:

3. Գարշանքի փուլ, որն անխուսափելի է ցանկացած երկարատև հարաբերությունների ժամանակ: Վեճերն ու թերությունների ճանաչումը բնորոշ են այս փուլին:

4. Համբերության փուլ, երբ զույգերը իմաստնություն են ձեռք բերում, և վեճերն այլևս դրամատիկ բնույթ չեն կրում, քանի որ երկու կողմն էլ գիտակցում է, որ ի վերջո՝ վեճն ավարտվում է, իսկ հարաբերությունները պետք է շարունակվեն:

5. Պարտականության կամ հարգանքի փուլ, որն իրական սիրո առաջին փուլն է, երբ զույգերն սկսում են գիտակցել իրենց պարտականությունները:

6. Ընկերության փուլ, երբ զույգերը դառնում են շատ մտերիմ միմյանց համար և անվերապահորեն վստահում են մեկմեկու, որն էլ տանում է դեպի իրական սեր:

7. Իրական սիրո փուլ, որին հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում, և մեծ փորձություններ են հաղթահարվում: Իրական սիրո համար մարդը հասունանում է և ձերբազատվում նախապաշարմունքներից:

Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/05/15/siro-puler/
 
view 5802 | date 5.0/1 | date դու և նա, հարաբերություններ, ՍԵՐ, ռոմանտիկա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել