Կիրակի, 22 Դեկ 24, 08:52

Կյանքը դա անընդհատ կատարվող փոփոխություն է: Երբ շարժումը կանգ է առնում, մարդը ծերանում է և մահանում: Ա. Մորուա

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ինչպե՞ս փնտրել կյանքի զուգընկեր
Ինչպե՞ս փնտրել կյանքի զուգընկեր
Հարաբերություններ | 15 Փետր 14 10:55

Ինչպե՞ս փնտրել կյանքի զուգընկեր
Արդյո՞ք Դուք Ձեզ երբևէ տվել եք այս հարցը: Երևի մեզնից յուրաքանչյուրն էլ իր կյանքում գոնե մեկ անգամ ինքն իրեն հարցրել է այս մասին. մեկն ավելի շուտ, մյուսն ավելի ուշ: Ավելի լավ է դա անել մինչ սխալվելը, "խանձվելն” ու հիասթափության դառնությունը զգալը: Երկու կատեգորիաներին էլ պետք է սահմանել այն հատկանիշները, որոնք առավել կարևոր են զուգընկերոջ մեջ: Պետք չէ գործնականում ստուգել մեկին, երկրորդին, երրորդին… տասներորդին: Պետք չէ հույս ունենալ, որ "կհանդուրժվի-կսիրվի”, "կապրենք՝ կտեսնենք”: Եթե մենք չգիտենք, թե ինչ ենք ցանկանում տեսնել, ապա չենք էլ տեսնի: Որքան հաճախ են ասում՝ "Նրա մեջ ինչ-որ բան այն չէ…”, սակայն չեն կարող ասել, թե կոնկրետ ինչը: Սակայն, չնայած իրավիճակի պատասխանատու և բարդ լինելուն, այն շատ հեշտությամբ լուծվում է:
Վերցրեք թուղթ ու գրիչ։ Գրեք՝ "Իմ սիրելին պետք է լինի …”: Այնուհետև թվարկեք այն բոլոր հատկանիշները, որոնք կցանկանայիք տեսնել Ձեր երկրորդ կեսի մոտ: Լսե՞լ էիք այդ մասին: Եթե չեք հավատում կամ չեք արել, ապա ճիշտ ժամանակն է ստուգել: Ամենայն լրջությամբ մոտեցեք նրան, ինչ կգրեք: Մի՛ գրանցեք այնպիսի բնորոշումներ, ինչպիսիք են՝ "Ես ցանկանում եմ արքայազն սպիտակ ձիով” կամ "Երազում եմ իդեալական կնոջ մասին”: Յուրաքանչյուրի մոտ արքայազներն ու իդեալները տարբեր են: Գտե՛ք Ձերը: Դրա համար հնարավորինս մանրամասն և իրական նկարագրեք Ձեր ցանկությունները:
Սկզբի համար նկարագրեք, թե ինչպիսին պետք է լինի Ձեր կյանքի ընկերը տանը՝ ամեն օր, աշխատավայրում, կոլեկտիվում, ընկերների հետ, ինչպես է նա սիրում անցկացնել իր ազատ ժամանակը, ինչով է հետաքրքրված, ինչպես է վերաբերվում Ձեզ, երեխաներին, հարևաններին, իր և Ձեր ծնողներին, ինչպես է վարվում բարդ իրավիճակներում, ինչպես է լուծում խնդիրները, արձագանքում կատակներին, նախատինքներին, նկատողություններին… Որքան շատ մտածեք այն մասին, թե որտեղ և ինչպես է նա իրեն դրսևորում, ինչպիսի տեսք ունի Ձեր ընտրյալն, այնքան ավելի արագ կհանդիպեք նրան, ում մասին երազում եք:
Դժվար թե նման նկարագրությունն առաջին անգամից ստացվի ամենքի մոտ, հնարավոր է՝ մտորումների ու լրացումների ժամանակ պահանջվի: Մի քանի օրից վերստին կարդացեք ցանկը և եթե պետք է՝ ուղղումներ, ճշգրտումներ մտցրեք: Ամենայն հավանականությամբ, Դուք այդպես էլ չեք հանդիպի մեկին, ով 100%-ով կհամապատասխանի Ձեր բոլոր գրածներին: Այդ պատճառով անհրաժեշտ է առանձնացնել 5 հիմնական հատկանիշ, որոնք Ձեզ համար ամենակարևորն են: Եվ ևս 5-ը, որոնց հետ չեք կարողանա համակերպվել ոչ մի դեպքում:
Ի դեպ, մի՛ մոռացեք, որ իդեալական մարդ չի լինում, և պարտադիր չէ, որ Ձեր ցանկը ներառի միայն դրական կողմեր:
Յուրաքանչյուր ակամա ծանոթից հետո Դուք արդեն կգնահատեք նրան տրված չափանիշներով: Եվ երբ հանդիպեք այն միակին, Ձեզ արդեն չեն պատի կասկածները, իսկ զգացմունքները Ձեզ խաբուսիկ չեն թվա: Դուք մարդուն չեք համապատասխանեցնի պահի տակ հորինված կերպարին, ինքն արդեն կլինի նա, ում փնտրում էիք:

Աղբյուր՝ http://harmonia.am/articles/ինչպես-ստեղծել-իդեալական-ըն...
 
view 5389 | date 5.0/1 | date օգտակար, խորհուրդներ կանանց, հարաբերություններ, կյանք

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել