Կիրակի, 22 Դեկ 24, 06:46

Հետապնդելով իր սեփական շահերը անհատն ավելի գործուն ձևով է ծառայում հասարակության շահերին, քան այն դեպքում, երբ գիտակցաբար է ձգտում այդ անել: Ադամ Սմիթ

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Խելացի մարդիկ արտաքին ճնշման տակ հիմարանում են
Խելացի մարդիկ արտաքին ճնշման տակ հիմարանում են
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` Hovhannes | 17 Հոկտ 12 18:58

Մայամիի համալսարանից հոգեբան Շին Բեյլոկը գտել է, որ մեծածավալ "օպերատիվ" հիշողություն ունեցող մարդիկ, որոնք գերազանցում են իրենց ունակություններով, ներքին ճնշման տակ "կոտրվում են", այսինքն քննության ժամանակ նույն առաջադրանքներն ավելի վատ են կատարում, քան հանգիստ իրավիճակում: Հետազոտությունը կասկածի տակ է դնում աշխատանքի կամ ինստիտուտ ընդունվելու ժամանակ մարդու մտավոր ունակությունների իրական հնարավորությունները գնահատող թեստերի ճշմարտացիությունը: "Աշխատանքային հիշողությունը", որը հայտնի է նաև որպես "կարճատև հիշողություն", պահում է ընթացիկ աշխատանքին վերաբերող ու առաջադրանքները լուծելուն նպաստող տեղեկությունները: Դա է, որ մեզ թույլ է տալիս հիշել և վերականգնել այնպիսի երկար խնդիրների առաջնային քայլերը, ինչպիսիք են մաթեմատիկական փոխակերպումները: Սակայն, ինչպես գրել է տիկին Բեյլոկը, երբ իրավիճակը բարդանում է, "կարճատև հիշողության" զգալի մասը լցվում է ավելորդ մտքերով. "իսկ ես կկարողանա՞մ", "պետք է անհապաղ կենտրոնանալ" և այլն: Դրանք կլանում են այն "ծավալը", որը հանգիստ իրավիճակում կուղղորդվեր առաջադրանքի լուծմանը: Եվ ինչն առավել հետաքրքրական է, փոքր "կարճատև հիշողություն" ունեցող մարդկանց մոտ, որպես օրենք, նմանատիպ բաներ չեն նկատվում: Բեյլոկը մի շարք թեստեր է անցկացրել ուսանողների մեծ խմբի հետ, որպեսզի նրանց երկու մասի բաժանի` "կարճատև հիշողության" մեծ և փոքր ծավալ ունեցողների: Այնուհետև նրանց բոլորն մաթեմատիկական խնդիրներ է տվել: Ինչպես և պետք էր սպասել, մեծածավալ օպերատիվ հիշողությամբ ուսանողները (համակարգչի հետ համանմանություն) խնդիրն ավելի արագ ու իրենց մրցակիցներից զգալի լավ են լուծել: Բայց ահա արտաքին պայմանները խստացրել են. ուսանողներին ասել են, որ իրենց աշխատանքը շատ կարևոր թիմային առաքելության մաս է, որ նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է ընդհանուր արդյունքի համար, որ ճիշտ լուծման դեպքում թիմը կանխիկ գումար կստանա և, որ նրանց աշխատանքը գնահատելու են պրոֆեսիոնալները: Եվ, ահա, մեծ "կարճատր հիշողության" խմբի ցուցանիշներն անմիջապես անկում են ապրել, մինչդեռ նրանցից ավելի պակաս "խելացի" մրցակիցների մակարդակը նույնն է մնացել, նրանց, կարծես, սթրեսը չէր էլ կպել:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5183 | date 5.0/5 | date հետազոտություն, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 1| demetra | 20 Հոկտ 12 20:00[Նյութ]
Ահա թե ինչու էի ես վախենում քննություններից, մտածում էի, որ ամեն մի գնահատականս կարողա ազդել կիսամյակայինիս վրա,, broken_heart

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը