Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Հին օրերում վաճառականները տառապում էին ճանապարհային պատահարների արդյունքում կրած կորուստներից: Առևտրի զարգացման հետ համընթաց ավազակային հարձակումների թիվը միայն ավելանում էր:
Վերջապես գտնվեց մի միջոց, որը ավելի դյուրին դարձրեց վճարումները և կանխիկ դրամի տեղափոխումը. կանխիկ դրամը մուտք էր արվում քաղաքի մի բանկ, իսկ ստանում էին մեկ այլ բանկում երաշխավորագրով կամ պարտքի ճանաչման վերաբերյալ գրությամբ:
Հեռագրային գծերի միջոցով առաջին դրամական փոխանցումը կատարվել է 1871թ.: Դրամը ստացողին հասավ մի քանի օրում: Իրավիճակը փոխվեց էլեկտրոնային վճարային համակարգերի ստեղծման հետ միասին, ավելի քան երկու տասնամյակ առաջ:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է