Հինգշաբթի, 14 Նոյ 24, 06:17

Մարդն ավելի շատ ապրում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան է փնտրում: Դոստոյեվսկի

Գլխավոր » Բլոգեր » Կրոն և հավատք » Աղոթք. Եփրեմ Խուրի Ասորի
Աղոթք. Եփրեմ Խուրի Ասորի
Կրոն և հավատք | Բլոգգեր` armeco-87 | 18 Օգս 13 13:55

Աղոթք. Եփրեմ Խուրի Ասորի
Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու, լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց իմ սրտի աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով:
Առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, նեղ և նուրբ ճանապարհով, ինչպես առաջնորդեցիր Քո սուրբերին և զորացրո՛ւ ինձ տկարությունից՝ ժուժկալությամբ, համբերությամբ և ջերմեռանդ սրտով գնալու Քո ճանապարհով:
Հալածի՛ր, Տե՛ր, խավարն իմ հոգուց և հագցրո՛ւ Քո արդարության ճառագայթների լույսը: Զարդարի՛ր իմ սիրտը եկյուղով, զղջմամբ և արտասուքով՝ երկնչելու Քո դատաստաններից և պահելու Քո բոլոր պատվիրանները:
Հաստատի՛ր, Տե՛ր, իմ հոգում Կենաց Լույսի խաղաղությունն ու պայծառությունը, որպեսզի չխոտորվեմ աջ կամ ձախ և չդատապարտվեմ Քո Գալստյան Օրը՝ պահանջելով ինձանից մինչև վերջին նաքարակիտը:
Ձեռք մեկնիր, ինչպես Պետրոսին. մաքսավորի պես արդարանալ եմ աղերսում:
Շնորհի՛ր, ինչպես ավազակին, բա՛ց ինձ Կենաց ճանապարհի և մեծ արքունական առագաստի դուռը:
Արձակի՛ր ինձ, Տե՛ր, իմ մեղքերի կապանքներից, վերստին նորոգի՛ր մեղքով հնացածիս և լուսավորի՛ր մարմնիս ցանկությունից խավարյալիս՝ գնալով խաղաղության ճանապարհով, որպեսզի իմ աչքերը տեսնեն Քո փրկությունը, որ պատրաստեցիր Քո սուրբերի համար:
Ազատի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերի ծառայությունից և դասի՛ր Քո ծառաների շարքում, ովքեր սիրեցին Քեզ և պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ սրտին նրանց երկյուղը և ուսուցանի՛ր ինձ գնալ նրանց ընթացքի շավիղներով:
Ամրացրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո երկյուղով, զորացրո՛ւ Քո զորությամբ, առողջացրո՛ւ իմ հոգու հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սրտի ջերմությունը, որ չարչարանակից լինեմ Քո սուրբերին:
Ե՛տ բեր սատանայից գերվածիս և մեղքերով եգիպտական խիստ տանջանքների վաճառվածիս, փրկի՛ր դևերի բռնակալ չար սպասավորներից, դո՛ւրս բեր փշոտ մեղքերից և դի՛ր Ավետյաց Երկրում:
Մի՛ դատիր և մի՛ դատապարտիր ինձ, Տե՛ր, ըստ իմ անբավ զազիր գործերի, և մի՛ դասիր ինձ ուրիշների հետ, որոնք զայրացրեցին Քեզ, այլ փառավորի՛ր փառավորյալների հետ և պսակի՛ր պսակյալների հետ և ուրախացրու բերկրյալներիդ հետ, որոնցից շարունակ փառաբանվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6792 | date 5.0/3 | date կրոն, աղոթք, հոգևոր, Եփրեմ Ասորի

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել