Կիրակի, 22 Դեկ 24, 15:36

Այս աշխարհում ոչնչում չի կարելի վստահ համոզված լինել, բացառությամբ մահի և հարկերի: Բ. Ֆրանկլինը

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ես քեզ սպասում եմ... Պ. Սևակ
Ես քեզ սպասում եմ... Պ. Սևակ

Ես քեզ սպասում եմ... Պ. Սևակ
Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ. Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:
Ես քեզ եմ սպասում… սպասում եմ, որ պատմեմ քեզ այն ամենն՝ ինչ քեզնից հետո կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ իրոք շատ բան կատարվեց. ես փոթորիկների միջով անցա, խեղդվելուց փրկվեցի շատ հաճախ, իսկ հիմա, Փառք Աստծո, արդեն խաղաղ եմ: Արի, որ պատմեմ առասպելս… Գիտե՞ս ինչպիսին է հիմա վիճակս՝ ես շատ խաղաղ եմ ու շատ եմ նման փոթորկից հետո հանդարտված ծովին: Հանգստանում եմ ես. մի կողմ եմ նետել ճնշող ամեն բան՝ արձակել եմ բոլոր սանձերը հոգուս, ազատություն եմ տվել հույզերիս՝ զգացմունքն է անզուսպ հորդում միջից:

Ես քեզ սպասում եմ… գիտեմ, ուզում ես գալ, բայց էլ չես կարող… սակայն միևնույն է՝ Ես քեզ սպասում եմ…

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6222 | date 5.0/2 | date ՍԵՐ, Պարույր Սևակ, նամակ, հարաբերություններ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել