Ուրբաթ, 27 Դեկ 24, 14:09

Այս աշխարհում ոչնչում չի կարելի վստահ համոզված լինել, բացառությամբ մահի և հարկերի: Բ. Ֆրանկլինը

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Սերն ու Բաժանումը. առակ
Սերն ու Բաժանումը. առակ

Սերն ու Բաժանումը. առակ
Սերն ու Բաժանումը գրազ եկան... Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը... Նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին...
-Գրազ կգամ, որ ես կբաժանեմ նրանց,-ասաց Բաժանումը:
-Լավ,-պատասխանեց Սերը,- միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:
Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ զույգին, դիպավ նրանց, քնքշորեն նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ, թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը... Սերը հետ եկավ ու ասաց. «Հիմա Ձեր հերթն է»: Բաժանումը պատասխանեց. «Ոչ, հիմա չեմ կարող նրանց անջատել... Նրանց սիրտը լի է սիրով... Ես ավելի ուշ կգամ»: Անցնում է որոշ ժամանակ: Բաժանումը այցելում է զույգին` հույսով, որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն ու տեսնում, թե ինչպես են երիտասարդ ծնողները խաղում իրենց փոքրիկի հետ... Բաժանումը նրանց աչքերում Երախտագիտւթյուն տեսավ... Շուռ եկավ` շշնջալով. «Ես հետո կգամ»: Անցավ ժամանակ: Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին: Բաժանումը համոզված էր, որ հիմա անպայման կբաժանի նրանց... Չէ՞ որ Սերն ու Երախտագիտությունը վաղուց վերացել էին նրանց սրտերում... Բայց նայելով նրանց աչքերի մեջ` տեսավ Հարգանք և Փոխըմբռնում...
-Ես ավելի ուշ կայցելեմ,- բարկացկոտ նետեց Բաժանումը:
Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը: Նայեց նրանց աչքերի մեջ... Հիասթափված հոգոց հանեց. ..Նա նրանց աչքերում Վստահություն տեսավ: Հեռացավ` նորից վերադառնալու պայմանով... Անցավ ժամանակ... Նորից եկավ Բաժանումը... Մտնելով տուն` տեսավ ծերացած մի կնոջ... Ուզում էր նայել նրա աչքերի մեջ, բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից... Բաժանումը գնաց նրա հետևից... Կինը այցելում էր ամուսնու շիրիմին...
-Երևում է` ես ուշացել եմ,- մտածեց Բաժանումը,-և ժամանակն է իմ փոխարեն արել իմ գործը...
Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ` նա տեսավ այնտեղ Հիշողություն... Հիշողություն - Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Փոխըմբռնման ու Վստահության...

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6270 | date 5.0/3 | date ՍԵՐ, բաժանում, առակ, հարաբերություններ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել