Ինչ-որ ձայն վայրկանում կարող է փոխել Ձեր տրամադրությունը, որը կարող է ուղեկցել Ձեզ ողջ օրվա ընթացքում: Այստեղ կթվարկեմ մարդու ականջին առավել հաճելի թվացող ձայները: № 1. Անձրևի կաթկթոց Լավ է, որ անձրևն անմիջապես չի դադարում և մենք կարող ենք փոքր-ինչ երկար վայելել նրա կաթկթոցը: № 2. Ձյան խրթխրթոց Գտնում ենք դեռևս թարմ, չտրորված փխրուն ձյուն, որը քաղաքային պայմաններում մի քիչ դժվար է, բայց երբ դա մեզ հաջողվում է, ուրեմն ապահովված է հանգստի ու ռոմանտիկայի խառնուրդը: Գերադասելի է ձյան վրա քայլել գիշերային ժամերին, քանզի խրթխրթոցն ավելի շատ լսելի կլինի: Ափսոս, որ ձյուն միայն տարվա մի եղանակին է լինում… № 3. Ծովի ալեբախման ձայնը Հաջողություն է ապրել ծովափնյա քաղաքում: Այդ քաղաքի բնակիչները հաստատում են, որ տարվա ընթացքում երկար ժամանակ են անցկացնում ծովափին և’ ամռանը, և’ ձմռանը: Այս ձայնը հնչում է ընդմիշտ և եթե ժամանակը բավականացներ, հնարավոր կլիներ լսել անվերջ: № 4. Վառվող փայտի շաչյունը Հնարավոր է համատեղել: Երեկոյան ծովափին կրակ վառել ու վայելել: Ճիշտ է, դա միայն ամռան հաճույք է, բայց այնպիսի ուժեղ տպավորություն է թողնում, որ բավարար է ամբողջ տարվա համար: № 5. Գետերի շառաչը Անսահման է այն: Սակայն քաղաքում գետի շաչյուն որսալը դժվար է: Թերեւս այդ ձայնի բացակայությունն էլ լավ արդարացում է բնության գրկում հանգստանալու համար: № 6. Կատուների մռռոցը Կատուները նուրբ ու աղվամազիկ արարածներ են: Երևի այդ պատճառով հարցումների ընթացքում կատվի մռռոցն արժանացել է բարձր տեղերի: № 7. Թռչունների դայլայլը Ամենալավ զարթուցիչը, այնպես չէ՞ № 8. Գինի լցնելու ձայնը Կարկաչով բաժակ լցվող գինին խթանում է ախորժակը, եւ ցանկություն է առաջանում ճաշակելու այս «նեկտարը»: Խմեք միայն լավ գինի – այսպես դուք կրկնակի կմեծացնեք այդ խմիչքից ստանալիք հաճույքը: №9. Քրքիջ Ծիծաղը երկարացնում կյանքը, դրա հետ մեկտեղ` ստեղծելով ուրախ, լավ տրամադրություն, եւ ոչ միայն նրա համար, ով ծիծաղում է, այլեւ ուրիշների: