Շաբաթ, 21 Դեկ 24, 20:03

Ամենամեծ սնանկը այս կյանքում նա է, ով սպառել է կյանքի հանդեպ կիրքը: Մեթյու Արնոլդ

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Մոմերի նշանակությունն ըստ իրենց գույների
Մոմերի նշանակությունն ըստ իրենց գույների
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` ArmEco | 10 Օգս 13 09:15

Մոմերի նշանակությունն ըստ իրենց գույների
Նարնջագույն մոմերը նպաստում են ստեղծագործական գործընթացներին, պայծառացնում են միտքը, պարզեցնում կյանքը` դարձնելով այն ոչ թե տառապալից օրերի շարան, այլ իրական երազ: Այս գույնի մոմերը հաջողություն են բերում եւ պատկանում Առյուծներին:

Կարմիր մոմերը բարենպաստ ազդեցություն են թողնում մարդկանց վրա` նպաստելով նյութափոխանակությանը: Առաջացնում են կիրք, եռանդ եւ ցանկություններ: Այս գույնի մոմերը խորհուրդ են տրվում հատկապես Խոյերին եւ Կարիճներին:

Սպիտակ մոմերը կլանում են Լուսնի էներգիան, որն էլ հետագայում ուղորդվում է օգնում են Խեցգետնի համաստեղության տակ ծնված մարդկանց, օգնում վստահ զգալ իրենց ուժերի մեջ եւ կայացնել ճիշտ որոշումներ:

Մանուշակագույն մոմերը ուժգնացնում են ինտուիցիան եւ ինքնուրույնությունը: Այս գույնի մոմերը խորհրդանշում են համբերատարություն, անսպառ երազկոտություն: Խորհուրդ է տրվում Կույս եւ Ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց:

Երկնագույն մոմերը նպաստում են ընտանեկան ներդաշնակությանը, խաղաղությանը: Կիրառելի է Ձկների, Ջրհոսի համաստեղության տակ ծնված մարդկանց համար:

Վարդագույն մոմերը խորհրդանշում են կանացիություն, քնքշություն: Այս գույնի մոմերն առաջացնում են ռոմանտիկ տրամադրություն: Մեծ կիրառության են հանդիպում հիմնականում Այծեղջյուրների մոտ:

Կանաչ գույնի մոմերը նպաստում են նոր ձեռնարկների իրականացմանը, վանում են անհաջողությունները եւ նախանձը: Հատկապես օգտակար են Աղեղնավորների համար:

Կապույտ գույնի մոմերը սրում են ցանկացած զգացմունք` դրական, թե բացասական: Նրանք բորբոքում են երեւակայությունը, ինչը չափազանց զարգացած է Երկվորյակների մոտ:

Դարչնագույն, մոխրագույն մոմերը հանում են լարվածությունը, նպաստում հոգու եւ մարմնի հավասարակշռությանը: Հատկապես արդյունավետ ազդեցություն կթողնեն, եթե լինեն հոտավետ: Այս մոմերը վառելու հեղինակային իրավունքը պատկանում է Կշեռքներին:

Իսկ մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս վառել ամեն գույնի մոմ, որպեսզի տեսնել` ինչ դուրս կգա դրանից:

Աղբյուր՝ http://www.qezhamar.com/?p=18454
 
view 6329 | date 5.0/1 | date հետաքրքիր, գույներ, մոմեր, օգտակար

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել