Նորմալ տնտեսական համակարգը գործում է ինքնուրույն: Իր ընթացիկ գործառնություններում այն չունի կենտրոնացված հսկողություն, և կարիք չունի կենտրոնացված ստուգման: Ա. Սոլթեր
Շատ յուրատեսակ գովազդային արշավ է սկսել լեհ դագաղագործ Դոմինիկ Լինդները, թողարկելով օրացույցների մի շարք, որտում մերկ մոդելները դիրք են ընդունել սգո պարագաների ֆոնին։ Ինչպես հաղորդում է Росбалт–ը, օրացույցներն օրեցօր ավելի հանահայտ են դառնում, շատերն այն պատվիրում են որպես տան արդուզարդ։ «Ոմանց դուր է գալիս մեր օրացույցի գաղափարը, ոմանց՝ ոչ։ Բայց մեր փիլիսոփայությունը պարզ է՝ դագաղը մեզ համար պարզապես կահույք է, հասարակ ապրանք, իսկ մահը մարդկանց խլում է ճիշտ կանանց նման»,- իր մտքի թռիչքը բացատրում է Լինդները։ Կաթոլիկ եկեղեցին, սակայն, չի գնահատել լեհի ստեղծագործական միտքը՝ նրա գովազդային գաղափարը մահվան հանդեպ թեթևամիտ վերաբերմունք որակելով։
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է