Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային անվանում են «el presidente mas pobre», ինչը թարգմանաբար նշանակում է ամենաաղքատ նախագահը աշխարհում: Նա 77 տարեկան է:
Խոսե Մուխիկուն բարեգործության վրա է ծախսում համարյա իր ամբողջ աշխատավարձը և հպարտանում է դրանով: 12 500 դոլարից նա իրեն է վերցնում ընդամենը 1 250 դոլար. «Ինձ բավականեցնում է այդ գումարը, որ հոգամ իմ ծախսերը, Ուրուգվայում կան մարդիկ, ովքեր ապրում են ավելի քիչ աշխատավարձով»,-ասել է Մուխիկան:
Երբևէ արված ամենաթանկ գնումը Մուխիկայի կողմից եղել է 1945 դոլար արժողությամբ «Ֆոլսվագեն» մակնիշի ավտոմեքենա: Մուխիկան չունի նաև անձնական հաշիվներ բանկերում:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է