Երեքշաբթի, 03 Դեկ 24, 21:47

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որպեսզի դրանք կատարվեն: Ջ. Լոկ

Գլխավոր » Բլոգեր » Կրթություն » Կստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը
Կստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը
Կրթություն | Բլոգգեր` ArmEco | 25 Հնվ 14 11:19

Կստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը
Հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ դրա նպատակը բուհերի միջև մրցակցության և դրանց հաշվետվողականության բարձրացումն է, բուհական համակարգի շահառուների՝ բուհերի մասին բաց և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորության ընդլայնումը, ինչպես նաև հասարակության իրազեկվածության բարձրացումը` կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ:

«Աբողջ աշխարհում ընդունված է, որ այն երկրները, որոնց բուհերը հասկանալի պատճառներով չեն ընդգրկվում համաշխարհային բուհական վարկանիշավորման համակարգերում, մշակում են սեփական վարկանիշավորման համակարգերը: Եվ այս առումով Հայաստանը բացառություն չէ: Նշեմ, որ ազգային համակարգը մշակվել է` հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը. ավելին` համակարգի մշակման գործընթացում ներգրավված են եղել մարդիկ, ովքեր եղել են, օրինակ, Շանհայի և այլ միջազգային վարկանիշային համակարգերի հեղինակներ: Այսինքն` մենք ներկայացնում ենք տեղայնացված, ազգային առանձնահատկությունները հաշվի առնող, մեր կրթական միջավայրին հարմարեցված, բայց միջազգային փորձի վրա խարսխված տեղեկատվություն, որը կրում է փորձնական բնույթ: Այն մեթոդաբանությունը, որն ընդգրկում է տասնյակ չափանիշներ, մեկ տարվա ընթացքում լրամշակման կարիք ունի, որպեսզի արդյունքում ստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը նաև հավելել է, որ նախարարությունը շնորհակալ կլինի բոլոր մասնագիտական կարծիքների համար: Վարկանիշավորման մշակման գործընթացի վրա մեծ ազդեցություն է ունեցել սոցիոլոգիական հարցումը, որն արվել է` պարզելու հատկապես գործատուների շրջանում երիտասարդ կադրերի ներգրավվածության աստիճանը:

Նշենք, որ բացի Բոլոնիայի գործընթացի նոր տասնամյա ծրագրի գործողություններից, ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի մշակումը ներառված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում: ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը նպատակ ունի Հայաստանյան բուհերի խմբավորումը իրականացվել է երկու հիմնական չափանիշների հիման վրա: Դրանք են` բուհում առկա կրթական ծրագրերը՝ բակալավրի, մագիստրոսի, հետբուհակա, բուհում առկա մասնագիտական ոլորտների թիվը՝ մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթություն իրականացնող բուհեր և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթություն իրականացնող բուհեր, ինչպես նաև արվեստի բուհեր:

ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգը հանրությանը հասանելի կլինի հունվարի 24-ից, ranking.armedu.am կայքում:

Աղբյուր՝ http://edu.am/index.php?id=6506&topMenu=-1&menu1=-2&men...
 
view 5600 | date 5.0/1 | date բուհական համակարգ, կրթական համակարգ, նորություններ, կրթություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել