Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Մարդկային զոհերին, ինքնասպանություններին և հանցագործություններին ընդդեմ օրերս հանդիսատեսի դատին է հանձնվել 11 րոպեանոց կարճամետրաժ «Անպետքը» ֆիլմը: Ֆիլմը ռեժիսոր Արշակ Զաքարյանը ներկայացրել է լեհական կարճամետրաժ ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնին:
Ֆիլմի նկարահանման գաղափարի աջակիցները Արշակ Զքարյանի ֆեյսբուքյան ընկերներն են, որոնց նա ոչ վիրտուալ կյանքում չի ճանաչում: Նրանց մեջ եղել են թոշակառուներ, ուսուցիչներ և բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր ցանկանում էին իրենց ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մեջ: «Ֆիլմի վրա ծախսվել է ավելի քան 2 մլն դրամ, որից 1 մլն 800 հազարը հավաքել է ժողովուրդը»,- ասել է նա:
«Անպետքը» կարճամետրաժ ֆիլմի ստեղծման գաղափարը ռեժիսորի մոտ ծնվել է այն բանից հետո, երբ պարբերաբար լսել է ինքնասպանություն գործող մարդկանց մասին: Ֆիլմը պատմում է մի չքավոր ու միայնակ մարդու' Ասատուրի մասին, ով հեռանալով ընտանիքից' որոշում է ինքնասպանություն գործել: Սակայն այդ պահին նկատում է դիմացի բնակելի շենքի պատշգամբից կախված երեխային, թողնում ամեն ինչ և վազում նրան փրկելու: Երեխայի հայրը որոշում է Ասատուրի քավորությամբ մկրտել իր աղջկան: Ասատուրը հեռանում է դեպքի վայրից ու տանը կրկին փորձում ինքնասպան լինել: Այդ պահին նրա տուն է մտնում աղջկա հայրը և կանխում այն:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է