Երբ Լեոնարդո Դա Վինչին պատրաստվում է նկարել Քրիստոսի երկրային կյանքի հանգրվանային դրվագներից մեկը, սկսում է որոնել մարդկանց, որոնց կարող է պատկերել Քրիստոսի և առաքյալների կերպարներում: Առաջին խնդիրը լինում է Հիսուսի կերպարին համապատասխան մարդ գտնելը: Տարբեր թեկնածուներից ընտրվում է մի երիտասարդ, ում արտաքինն էլ հավերժացնում է Դա Վինչին իբրև Հիսուսի: Այնուհետև հերթով սկսում է փնտրել առաքյալների կերպարներին համապատասխան անձանց: Երբ հիմնական խնդիրը լուծվում է, ամենադժվարին հարցը մնում է Հուդայի կերպարը: Ի վերջո Դա Վինչիին հաջողվում է գտնել անբարո կյանքի անդուդը գլորված մեկին, ով համապատասխանում է նկարչի` Հուդայի կերպարի վերաբերյալ պատկերացումներին: Նկարելու ընթացքում այդ մարդու հետ շփումներից Դա Վինչին ցնցվում է մի բացահայտումից... դա նույն մարդն էր (Պիետրո Բենդենելին), ում ժամանակին նկարիչը ընտրել էր Հիսուսի կերպարի համար...
Հիշեցնենք, որ "Խորհրդավոր ընթրիքը" Դա Վինչին ստեղծել է 1495-1498 թթ:
facebook.com/gandz
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է