Ասում են՝ «լռությունը ոսկի է», բայց ԱՄՆ-ի Միննեսոտա նահանգում կա մի այնքան լուռ սենյակ (Սթիվեն Օրֆիլդի լաբորատորիա), որ նրանում հայտնվելուց հետո հասկանում ես` այս արտահայտությունը սխալ է: Այս սենյակը 99,99% ձայնամեկուսացած է և համարվում է աշխարհի ամենալուռ վայրը: Սենյակի 10մ հաստության պողպատից ու մետրանոց բետոնե շերտից պատրաստված պատերը պատված են 1մ հաստությամբ տախտակներով: Բավական է նրանում որոշ ժամանակ ացկացնել, և մարդու մոտ պատրանքներ կսկսվեն: Ամենաերկար ժամանակահատվածը, որ մարդ կարողացել է անցկացնել Օրֆիլդի լաբորատորիայում, եղել է 45 րոպե: Ինքը՝ հիմնադիրը, դիմացել է միայն 30 րոպե՝ վստահեցնելով, որ մարդուն ամենաշատը շեղում է ոչ թե աղմուկը, այլ հենց լռությունը։
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է