Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացվեց Արամ MP3-ի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի այս տարվա երգն ու տեսահոլովակը:
«Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Ինչպես դեռեւս օրեր առաջ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին տրված հարցազրույցում նշել էր Արամ MP3-ին, երգը շատ անձնական է, զգացմունքային եւ միաժամանակ համամարդկային գաղափար է ներկայացնում: Երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական ֆոկուս խմբի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: