Հավատացեք ձեր հաջողությանը հակառակ բոլորին: Կա կյանքն ապրելու միայն երկու եղանակ: Առաջին. կարծես հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդ. կարծես շուրջդ միայն հրաշքներ են: Այբերտ Էյնշտեյն
Գլխավոր » Բլոգեր » Համացանց » Ինչպես բացել հայալեզու կայքեր Opera Mini ծրագրի միջոցով՝ առանց ֆոնտերի տեղադրման
Ինչպես բացել հայալեզու կայքեր Opera Mini ծրագրի միջոցով՝ առանց ֆոնտերի տեղադրման
Ըստ Opera ընկերության տվյալների, Հայաստանում շատ մեծ տարածում ունի բջջային հեռախոսների համար նախատեսված Opera mini ծրագիրը: Սակայն հայ օգտագործողների մեծամասնության մոտ բջջային հեռախոսները հայերեն ֆոնտեր չեն պարունակում, այդ պատճառով հայալեզու ինտերնետային կայքերը նրանց համար դառնում են անհասանելի: Խոսքը գնում է ոչ միայն ամբողջովին հայալեզու կայքերի մասին, այլ նաև մասամբ (օրինակ՝ ֆեյսբուքի հոսքը, էլեկտրոնային նամակները և այլն):
Պարզվում է ցանկացած բջջային հեռախոսի վրա տեղադրված Opera Mini ծրագիրը կարող է ցուցադրել հայերեն տառեր՝ առանց ավելորդ ֆոնտեր կամ ծրագրեր տեղադրելու:
1. Բջջային հեռախոսով բացեք Opera Mini ծրագիրը
2. Ծրագրի հասցեի դաշտում գրեք՝ about:config և սեղմեք Go
3. Բացված էջում իջեք ամենաներքևը և կտեսնեք այսպիսի պարամետր՝ Use bitmap fonts for complex scripts