Նորմալ տնտեսական համակարգը գործում է ինքնուրույն: Իր ընթացիկ գործառնություններում այն չունի կենտրոնացված հսկողություն, և կարիք չունի կենտրոնացված ստուգման: Ա. Սոլթեր
ԱրմԷկոն շարունակում է զարգանալ և զարգացնել տնտեսագիտությունը Հայաստանում: Ամեն նոր բլոգի գրառում յուրովի է հետաքրքիր ու հաճելի, հոդվածները` նույնպես: Սոնյան՝ Արմեկոյի ադմինիստրատորը, ինձ սոց. ցանցում խոսքի մեջ ասաց, որ կայքն արդեն ունի նոր հասցե՝ armeco.am. ԱրմԷկոն կրկին ուրախացրեց բոլորիս: Շտապեցի մուտք գործել կայք, համոզվեցի ուրախալի նորության մեջ: Շնորհավորում եմ այս կայքի բոլոր օգտվողներին այս կապակցությամբ և ԱրմԷկոյին, մաղթում նորանոր զարգացումներ և հաջողություններ:Հհիշեցնում եմ, որ կայքը գործարկվել է 2011 թվականին և նպատակ ունի զարգացնել հայալեզու տնտեսագիտությունը համացանցում` միմյանց հետ սերտ կապեր հաստատելու հնարավորություն ընձեռելով հայ ուսանողներին: Շարժվելով հայկական ցանցի զարգացման գաղափարախոսությամբ` կայքը կա և կլինի՝ այցելուներին ապահովելով կուրսային և դիպլոմային աշխատանքների, էլեկտրոնային գրքերի բազայով, տնտեսագիտական բացատրական բառարանով, նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների կենսագրությամբ... հետաքրքիր ու օգտակար բազմաթիվ այլ նյութերով...
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է