Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Հին ժամանակներում Աստված ստեղծեց 10 Ադամի: Նրանցից մեկը մշակում էր հողը, մյուսը հովիվ էր, երրորդը` ձկնորս... Որոշ ժամանակ անց տղաներն եկան հոր մոտ խնդրանքով.
- Մենք ամեն ինչ ունենք, բայց ինչ-որ բան պակասում է, կյանքը ձանձրալի է...
Աստված նրանց խմոր տվեց և ասաց.
- Յուրաքանչյուրդ պատրաստեք կին ըստ ձեր նախասիրության` գեր, նիհար, բարձրահասակ կամ ցածրահասակ, իսկ ես կյանք կտամ նրանց:
Այնուհետև Աստված սկուտեղի վրա շաքար բերեց և ասաց.
- Այստեղ 10 կտոր է, ամենքդ մի կտոր վերցրեք և տվեք ձեր կնոջը, որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի:
Բոլորն այդպես էլ արեցին, իսկ հետո Աստված ավելացրեց.
- Իրականում այստեղ 11 կտոր էր, ձեր մեջ ավազակ կա, ո՞վ է վերցրել ավելորդ կտորը:
Տիրեց քար լռություն: Աստված զայրացավ, խառնեց բոլորի կանանց և բաժանեց ինչպես պատահի:
Այդ ժամանակներից ի վէր, 10 տղամարդկանցից 9-ը մտածում են, որ ուրիշի կինն ավելի քաղցր է, քանի որ լրացուցիչ շաքարի կտոր է կերել և միայն Ադամներից մեկը գիտի, որ բոլորի կանայք նույնն են, որովհետև լրացուցիչ շաքարի կտորն ինքն էր կերել: