Մի անգամ ավստրիացի հռչակավոր երգահան Ֆրանց Շուբերտը Վիեննայում մտավ պանդոկ։ Նա խիստ քաղցած էր, սակայն գրպանում փող չուներ, իսկ պանդոկի տերը չէր ուզում նրան ձրի սպասարկել։ Հանկարծ Շուբերտը սեղանին տեսավ մի ամսագիր, որում ինչ-որ բանաստեղծություն էր տպված։ Նա մաքուր թուղթ վերցրեց, նստեց պատուհանի մոտ և մի քանի րոպեում երաժշտություն գրեց այդ բանաստեղծության համար և գրածն առաջարկեց պանդոկի տիրոջը որպես վճար։ Վերջինս, բնականաբար, ուրախությամբ ընդունեց այդ առաջարկը։ Նա անմիջապես մատուցեց տապակած հորթի միս՝ կարտոֆիլով։ Քանի որ դա Շուբերտի սիրած ճաշատեսակն էր, նա ախորժակով ճաշեց։
Շուբերտի մահից երեսուն տաիր անց, Փարիզում, նրա ձեռքով գրված բնագիրն աճուրդում վաճառվեց 40.000 ֆրանկով։ Դա Շուբերտի նշանավոր «Օրորոցի երգն» էր։
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է