Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել: Ուիլյամ Շեքսպիր
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ներքո Հայաստանին 45 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը: Այդ մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար ժան Միշել Հափին:
Վարկային միջոցները թույլ կտան վերականգնել մոտ 170 կիլոմետր ճանապարհ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռիի եւ Սյունիքի մարզերի 31 համայնքում։
Ծրագիրը նաեւ կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի կառավարման հարցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կարողությունների ամրապնդմանը:
Վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով` 10–ամյա արտոնյալ ժամանակահատվածով։
news.am
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է