Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել: Ուիլյամ Շեքսպիր
Գլխավոր » Բլոգեր » Տնտեսություն » Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների շարքում
Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների շարքում
Մրցունակությունը պայմանավորվում է ազգերի կողմից այնպիսի միջավայր ստեղծելու ունակությունով, որը թույլ կտա ձեռնարկություններին և անհատներին արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները: Մրցունակությունն ամբողջությամբ արմատավորված է արտադրողականության հասկացության մեջ:
Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից մշակվող Համաշխարհային մրցունակության զեկույցը (ՀՄԶ) երկրների մրցունակության գնահատման առաջատար աղբյուր է:
Հրապարակվել է «2013-2014թթ. Մրցունակության համաշխարհային զեկույց»-ը, որի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների շարքում. հայտնում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը: