Պարզվում է, որ մարդու բնավորությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպիսի սնունդ է նա օգտագործում: Եվ եթե մեր կերակրացանկում որոշ փոփոխություններ անենք, կարելի է ասել, որ բոլորովին այլ մարդ դառնալու հավանականությունը կմեծանա: Բարի, հանգիստ, "փափուկ" մարդուն գուցե փոխարինի կրքոտ, համարձակ, կենսուրախ մեկը:
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ աշխատավայրում ձանձրույթի զգացում ունենալը վնասակար է առողջությանը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աշխատանքի ժամանակ «խրոնիկական ձանձրույթով» տառապող մարդիկ հաճախ են իրենց աշխատանքն ընդհատում թեյ, սուրճ խմելու կամ սնվելու պատճառով, ինչն էլ ավելորդ քաշի պատճառ է դառնում: