Երբ Լեոնարդո Դա Վինչին պատրաստվում է նկարել Քրիստոսի երկրային կյանքի հանգրվանային դրվագներից մեկը, սկսում է որոնել մարդկանց, որոնց կարող է պատկերել Քրիստոսի և առաքյալների կերպարներում: Առաջին խնդիրը լինում է Հիսուսի կերպարին համապատասխան մարդ գտնելը: Տարբեր թեկնածուներից ընտրվում է մի երիտասարդ, ում արտաքինն էլ հավերժացնում է Դա Վինչին իբրև Հիսուսի:
Երբեմն սերը ծնվում է մեկ ակնթարթում, երբ չգիտես անհրաժեշտաբար, թե պատահաբար հանդիպում են երկու հայացքներ, երբեմն էլ սերն առաջանում է բազմաթիվ հանդիպումներից հետո... Ամեն դեպքում, հենց այնպես ոչինչ չի լինում. Սերն առաջանում է փոխադարձ գրավչության հիման վրա: Որոշ մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, մեզ համար հաճելի են, գրավիչ կամ համակրելի, իսկ այլ մարդիկ, ընդհակառակը, տհաճ են ու վանող: