Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները եկել են այն կարծիքին, որ Հայաստանի արդյունաբերության ու արտահանման աճի բարձր տեմպերը 2013 թվականի առաջին կիսամյակում պահպանելու դեպքում, հնարավոր կլինի խոսել երկրի տնտեսության կառուցվածքային բարելավվման մասին: Վերլուծական վարչության հրապարակած հերթական ''ԱՊՀ-ի մակրոմոնիտորում'' նշում են, որ 2012 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 7.2 տոկոսով: Արդյունաբերության աճը կազմել է 8.8%, գյուղատնտեսությանը` 9.5%, առևտրինը` 3.6%, իսկ ծառայությունների աճը` 10.8%: Բարձր տնտեսական աճը պայմանավորվել է ներքին սպառողական պահանջարկի վերականգնմամբ, մետաղի արտահանման պահանջարկով և գյուղատնտեսության համար բարենպաստ եղանակային պայմաններով: Զեկույցում նշվում է, որ 2012թ. արդյունքներով` ԱՊՀ տարծաշրջանում տնտեսական զարգացման հիմնական առանձնահատկությունը եղել է ներդրողական պահանջարկի թուլացումն ու արտահանման ուղղվածությամբ արդյունաբերական ոլորտներում արտադրության դանդաղեցումը: Ընդ որում, ԱՊՀ-ի բոլոր տնտեսություններում աճի շարժիչը եղել է սպառողական պահանջարկը: Այդ երկրների ՀՆԱ-ների ցուցանիշների վրա անդրադարձել է 2012թ. նավթի գների աճի կտրուկ դանդաղումը: Արդյունքում ԱՊՀ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2012թ. աճել է 3.4%, որը զգալի պակաս է 2011թ. 4.7%-ից: Ընդ որում, Արբեջանում, Հայաստանում և Տաջիկստանում նկատվել է աճի տեմպերի արագացում, իսկ տարածաշրջանի ավելի խոշոր տնտեսություններում` տնտեսական դինամիկայի զգալի թուլացում: