Ուրբաթ, 27 Մարտ 26, 00:03

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Հոդվածներ » Օգտվողի նյութերը [ArmEco]  

Նյութերի բաժնում: 12
Ցույց տրված նյութեր: 1-12

Գլոբալ ֆինանսատնտեսական կազմակերպությունները բաժանվում են գլոբալ միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների և գլոբալ ոչ կառավարական (ոչ պետական հասարակական, հասարակական) կազմակերպությունների։ 
Տնտեսագիտություն | Հեղինակ: Սեդա Բավեյան |Author ArmEco | 26 Հուլ 22 | view 2710

Դասակարգումը թարմացվում է յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ին և հիմքում դրվում է նախորդ տարվա (2021թ-ի) համախառն ազգային եկամուտը բնակչության մեկ շնչի հաշվով: Համախառն ազգային եկամուտը արտահայտվում է ԱՄՆ դոլարով: Ցուցանիշները հաշվարկվում են Ատլասի մեթոդով: Մեթոդին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://datahelpdesk.worldbank.org/knowledgebase/articles/378832-what-is-the-world-bank-atlas-method:
Վերլուծություն | Հեղինակ: Սեդա Բավեյան |Author ArmEco | 24 Հուլ 22 | view 2647 | comments 0

Գլոբալացումը, ԳՏԱ-ը, միջավայրի փոփոխության արագացումը և այլ բազմաթիվ գործոններ գործարար միջավայրը դարձրին անորոշ և դժվար կանխատեսելի: Այս ամենի հետևանքով կազմակերպությունների միջև մրցակցությունը խստանում է և հաղթում է նա ով ավելի արագ է արձագանքում միջավայրի ազդակների փոփոխությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկում: Կազմակերպության ղեկավարներին անհրաժեշտ են արդյունավետ մեթոդներ և գործիքներ...
Մենեջմենթ, կառավարում | Հեղինակ: Գարիկ Դավթյան |Author ArmEco | 06 Հնվ 14 | view 19854 | comments 0

Կազմակերպությունների գերակշիռ մասն ունեն մշակված ռազմավարական պլան, սակայն մեծ մասամբ ինչ-որ պատճառներով այդ պլանները մնում են միայն թղթի վրա: Այսինքն, կազմակերպությունների ռազմավարական պլանների իրականացման անհաջողությունների քանակը չի փոքրացել, չնայած այն հանգամանքին, որ ռազմավարությունները,  ժամանակի ընթացքում բարդանալով...

Ակնհայտ է, որ ներդրողների և բաժնետերերի կապիտալի ներգրավման համար ընկերությունների մրցակցային պայքարի ուժեղացմանը զուգահեռ ընկերության արժեքի կառավարման արդիականությունը միայն մեծանում է: Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ արժեքի վրա հիմնված ցուցանիշները վերջին տարիներին լայն ուշադրության են արժանանում, իսկ բիզնեսի կառավարման արժեքային կողմնորոշման մոդելը լայն տարածում է ստանում:
Մենեջմենթ, կառավարում | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ArmEco | 02 Ապր 13 | view 9747 | comments 0

Ներկայումս խիստ բարձրացել է ապրանքներ արտադրողների և ծառայություններ մատուցողների կորպորատիվ տարբերանշանների, սիմվոլների դերը: Խոսքը մասնավորապես ապրանքային նշանների մասին է, քանզի դրանք սպառողների կողմից դիտվում են ոչ միայն որպես որակի երաշխիք, այլև ընկերության գործարար համբավի կարևոր ատրիբուտ:
Մարքեթինգ և վաճառք | Հեղինակ: Հայկ Հարությունյան |Author ArmEco | 13 Հնվ 13 | view 17799 | comments 0

ՀՀ ներդրումային քաղաքակությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն տարրերից և ուղղություններից է: Այն նպատակաուղղված է երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավմանը, և վերջինիս հիման վրա, տնտեսական զարգացման ապահովմանը: ՀՀ ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա և նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրացմանը համաշխարհային տնտեսության մեջ: Ելնելով վերոնշյալից և ներդրումային քաղաքականությունը դիտելով որպես Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություն` ՀՀ կառավարությունը 1994 թվականից սկսած ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է "բաց դռների” քաղաքականություն:
Բիզնես և տնտեսություն | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ArmEco | 12 Սեպ 12 | view 11999 | comments 0

Ցանկացած կազմակերպություն իր գործունեության ֆինանսավորման համար կարիք ունի կապիտալի ներգրավման, և այս կամ այն ֆինանսավորման աղբյուրի ներգրավումը կապված է ծախսերի հետ: Օրինակ` բաժնետերերին անհրաժեշտ է վճարել շահաբաժիններ, բանկերին` տոկոս տրամադրված վարկի դիմաց և այլն: Այսինքն, ամեն դեպքում պետք է վճարել կապիտալի օգտագործման համար, և այդ վճարի չափ հանդիսանում է կապիտալի արժեքը...
Տնտեսագիտություն | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ArmEco | 18 Փետր 12 | view 14691 | comments 0

Միջազգային պրակտիկայում ձեռնարկության զարգացման պլանը ներկայացվում է բիզնես պլանի տեսքով, որն ըստ էության իրենից ներկայացնում է ձեռնարկության զարգացման նախագծի կառուցվածքային նկարագրությունը: Եթե նախագիծը կապված է ներդրումների նկարագրման հետ, ապա այն անվանում են ներդրումային նախագիծ (ՆՆ):
Տնտեսագիտություն | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ArmEco | 18 Փետր 12 | view 11019 | comments 2

1979 թ.-ի Harvard Business Review-ի մարտ-ապրիլ համարում հրատարակվեց Մայքլ Փորթերի (Michael Porter)"How Competitive Forces Shape Strategy” հոդվածը, որը պետք է դառնար ժամանակակից բիզնես վերլուծությունների անկյունաքարը: Հոդվածում Փորթերի կողմից առանձանցվում են հինգ հիմնական ուժեր, որոնք ձևավորում են մրցակցային մթնոլորտ շուկայում գործող ընկերությունների միջև և կանխորոշում են շահութաբերության մակարդակը ոլորտում:

Կոդավորում կոչվում է պայմանական նշագրի (կոդի) կարգավորված ձևավորումը և դրա շնորհումը դասակարգվող օբեկտներին, ինչպես նաև դասակարգման հատկանիշներին ու խմբավորումներին։
Ապրանքների կոդավորման մեջ առավել տարածված են գծիկային կոդերը: Ընդհանրապես, օբյեկտների գծիկային նույնականացման գործընթացների սկիզբը համարվում է 1932թ., սակայն գծիկային կոդերը գործնականում կիրառվեցին ավելի ուշ` հաշվիչ մեքենաների համատարած ներդրման հետ միասին:
Ընդհանուր / Այլ | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ArmEco | 18 Սեպ 11 | view 24037 | comments 1

Հայաստանի ֆոնդային բորսան զարգանում է, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ միջազգային բրենդի մուտքը Հայաստան օգնեց բարձրացնել կապիտալի շուկայի գրավչությունը, ինչպես նաև դրա նկատմամբ շահառու բոլոր խմբերի հետաքրքրվածության աստիճանը: 2008 թվականին ՀՀ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների կատարման նախաձեռնությամբ, ըստ որի հանրային դառնալ ցանկացող ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ում ցուցակվող ընկերությունները ժամանակավոր հարկային արտոնություններ կստանան (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք մինչև 31.12.2012թ.-ը կցուցակվեն բորսայում և կշարունակեն գործել որպես հանրային ընկերություններ):
Բիզնես և տնտեսություն | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ArmEco | 12 Հուն 11 | view 10520 | comments 0

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել