Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան: Ջոզեֆ Ադդիսոն
Գոյություն ունի գին սահմանելու երկու մարտավարություն` համապատասխանաբար տնտեսական և հոգեբանական մեխանիզմների կիրառմամբ: Մարտավարության առաջին ձևը հիմնականում տարբեր զեղչերն են, որոնց միջոցով վաճառողները խրախուսում են ապրանքների կամ մատուցվող ծառայությունների վաճառքները: Երկրորդ ձևը գնագոյացման ավելի հետաքրքիր տարբերակ է առաջարկում, քանի որ հնարավորություն է տալիս...
2009թ.-ի հունվարի 24-ից ուժի մեջ է մտել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է պաշտպանել սպառողների շահերը` որպես վարկառու: Այս օրենքը սահմանում է մի շարք դրույթներ, որոնք ուղղված են պաշտպանելու սպառողներին վարկային պայմանագրերի` «թաքնված» դրույթներից: Օրենքի համաձայն` սպառողական կրեդիտ է համարվում` Բանկի, վարկային կազմակերպության և գրավատան (այլ կերպ ասած` կրեդիտավորող) կողմից տրամադրվող վարկը, այդ թվում` օվերդրաֆտի և վարկային քարտի միջոցով...