1979 թ.-ի Harvard Business Review-ի մարտ-ապրիլ համարում հրատարակվեց Մայքլ Փորթերի (Michael Porter)"How Competitive Forces Shape Strategy” հոդվածը, որը պետք է դառնար ժամանակակից բիզնես վերլուծությունների անկյունաքարը: Հոդվածում Փորթերի կողմից առանձանցվում են հինգ հիմնական ուժեր, որոնք ձևավորում են մրցակցային մթնոլորտ շուկայում գործող ընկերությունների միջև և կանխորոշում են շահութաբերության մակարդակը ոլորտում:
Այսօր Փորթերի աշխատությունը, որը վերահրատարակվել է մի քանի անգամ, Բիզնես դպրոցների ուսումնական պլանի անբաժան մասն է: Հենց այս հինգ ուժերի ուսումնասիրությամբ է սկսվում շուկայում մրցակցային իրավիճակի և շահութաբերության փոփոխության ցանկացած վերլուծություն:
Փորթերի կողմից առանձնացվում է մրցակցությունը կանխորոշող և շահութաբերության մակարդակը ձևավորող հինգ ուժ.
1) Մատակարարների իշխանությունը - ինչքանով են շուկայում գործող ընկերությունները կախված իրենց մատակարարներից: Մեծ իշխանությամբ մատակարարները կարող են հեշտությամբ բարձրացնել իրենց ապրանքների գները, գցել ապրանքի որակը և ավելացնել շահույթը գնորդների հաշվին
2) Գնորդների իշխանությունը - ինչքանով են ընկերությունները կախված գնորդներից: Ուժեղ դիրքերից հանդես եկող գնորդները կարող են ստիպել ընկերություններին նվազեցնել գները, անցնել ավելի կատաղի մրցակցության, ինչի արդյունքում կրճատվում է շուկայի խաղորդների շահութաբերությունը:
3) Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգը:
4) Նոր մրցակիցների հայտնվելու վտանգը – Շուկա նոր մտնող ընկերությունները սովորաբար իրենց հետ բերում են նոր և գրավիչ առաջարկներ, իջեցնում են գները, դրանով իսկ ազդելով ոլորտի շահութաբերության վրա:
Վերոնշյալ չորս ուժերն իրենց հերթին ազդում են հինգերորդի վրա՝
5) Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցությունը:
Ուժերի ամբողջական նկարագիրը տեսնելու համար սեղմեք այստեղ` նկար (ոլորտի շահութաբերությունը կանխորոշող հինգ ուժերը)