Մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693 - Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը», որի նպատակն է` ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային և եվրոպական պահանջներին: Այս բարեփոխումը նախատեսում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման և շուկայի վերահսկողության ոլորտներում իրավական, ինստիտուցիոնալ և կարողությունների հզորացմանը և իրազեկության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Ռազմավարությունը, որն իրականացվելու է մինչև 2020թ., նախատեսում է աստիճանական համապատասխանեցում եվրոպական պահանջներին և Հայաստանի որակի ենթակառուցվածքի լիակատար ինտեգրում գլոբալ համակարգին:
|