Գրքույկում քննարկվել է հանրային ֆինանսների կառավարման համակարգը: Ներկայացվել է գործող համակարգի ներկա վիճակը` ուշադրությունը առավել կենտրոնացնելով բյուջետային գործընթացի տրամաբանության վրա` որոշակիորեն մանրամասնելով բյուջեների կատարման գործընթացը և դրա սուբյեկտները: Առանձին քննարկման առարկա է դարձել բյուջեների կատարումը կազմակերպելու համակարգը: Աշխատանքում լուսաբանվել են գանձապետարանի հիմնական գործառույթները և նկարագրվել են ՀՀ գանձապետական համակարգում կիրառվող հաշվապահության հիմնական գործառնությունները և ընթացակարգերը:
Բաղկացած է հետևյալ բաժիններից`
Բաժին 1 Բյուջետային գործընթացը
Բաժին 2 Բյուջեների կառուցվածքը
Բաժին 3 Բյուջեների կատարման գործընթացի սուբյեկտները
Բաժին 4 Գանձապետարանը
Բաժին 5 Բյուջեների կատարման հիմնական փուլերը
Բաժին 6 Արտաբյուջետային միջոցները և դրանց շրջանառումը
Բաժին 7 Համայնքների բյուջեների կատարման առանձնահատկությունները
Բաժին 8 Բյուջեների կատարման մասին հաշվետվությունները
Բաժին 9 Բյուջեների կատարման գործընթացի ավտոմատացումը