Գուննար Մյուրդալ (Շվեդիա)
1974թ. - "Փողի տեսության և տնտեսական տատանումների վերաբերյալ աշխատությունների և տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծությունների համար":
Գուննար Մյուրդալ (1898-1987): Շվեդական տնտեսագետ: 1923-ին ավարտել է Ստոկհոլմի համալսարանը` դառնալով դիպլոմավորված իրավաբան, այնուհետև խորանում տնտեսագիտության մեջ, կրթությունը շարունակելով Անգլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: 1927-ին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա "Գնագոյացման պրոբլեմները տնտեսական տեղաշարժերի պայմաններում" թեմայով, որն ուսումնասիրություն է այն մասին, թե անորոշ շուկայական պայմանների սպասումներն ապագայում, մակրոտնտեսական մակարդակում, ինչպես են ազդում տնտեսական ընկերությունների պահվածքի վրա: "Գանձրանային քաղաքականության տնտեսական արդյունքները" (1934) աշխատության քննության առարկան հարկային քաղաքականության հարցերն են դեպրեսիայի ժամանակ, իսկ "Դրամական հավասարակշռվածությունը"` տոկոսադրույքի տեսությունը: 1938-ին Կարնեգիի ֆոնդի հրավերով Գ.Մյուրդալը գլխավորում է "նեգրական պրոբլեմը" ուսումնասիրող հետազոտական խումբը, որի արդյունքում 1944-ին լույս է տեսնում "Ամերիկյան երկընտրանք. նեգրական պրոբլեմը և ժամանակակից դեմոկրատիան" աշխատությունը, որը մեծապես պայմանավորեց ամերիկյան կառավարության պետական քաղաքականության հետագա ընթացքը: 1947-1957թթ. Գ.Մյուրդալը եղել է եվրոպայի գծով տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:
Աշխատությունները. "Միջազգային էկոնոմիկա. պրոբլեմներ և հեռանկարներ" (1956), "Ասիական դրամա. ժողովուրդների աղքատության ուսումնասիրությունը" (1968), "Հոսանքին հակառակ. տնտեսագիտության քննադատական ուրվագծեր" (1973):