Երեքշաբթի, 21 Հնվ 25, 07:10

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ



Քեննետ Էրրոու (ԱՄՆ)


1972թ. -  "Հավասարակշռության  ընդհանուր  տեսության  մեջ  նորարական ներդրման համար":

Քեննետ Էրրոու (ծն.  1921, ԱՄՆ). տնտեսագիտական կրթությունը ստացել է Կոլումբիայի համալսարանում: 1951-ին "Սոցիալական ընտրությունը և անհատական արժեքները" ուսումնասիրության  համար ստացել է դոկտորի աստիճան: Դասախոսել է Չիկագոյի, Ստենֆորդի, Հարվարդի համալսարաններում: 1950-ական թվականները Էրրոուի համար արգասաբեր էին տնտեսագիտական տեսության մեջ էական ներդրումներով, հատկապես կապված մրցակցային  շուկայում  հավասարակշռության պայմանների հետազոտության ուղղությամբ: Նա ցույց է տվել, որ շուկայական համակարգի օպտիմալ գործողության համար կառավարությունը չպետք է ուղղակի (օրինակ՝ գների վերահսկման միջոցով) միջամտի եկամուտների վերաբաշխմանը: Շուկայական ուժերի ազատ գործողության համար ավելի արդյունավետ է դիտվում տնտեսական լծակների  (հարկերի, տրանսֆերտների) օգտագործումը: Որոշակի են նրա ներդրումները օպտիմալ պաշարների տեսության, շուկայական մոդելների կայունության, մաթեմատիկական ծրագրավորման, վիճակագրական որոշումների տեսության, տնտեսական աճի և բաշխման հիմնահարցերի վերլուծության ուղղությամբ:

Աշխատությունները. "Սոցիալական ընտրությունը և անհատական արժեքները" (1951), "Դասական տնտեսության բարեկեցության բազային տեսությունների ընդլայնումը" (1954), "Կապիտալի փոխարինումը աշխատանքով և տնտեսական արդյունավետությունը" (1961), "Պետական ինվեստիցիաները, շահույթի նորման և օպտիմալ հարկային քաղաքականությունը" (Մ. Կուրցի հետ համատեղ-1970):





 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել