Երկուշաբթի, 30 Դեկ 24, 18:52

Երբեք մի հանձնվեք: Մեր ամենամեծ թերությունը նրանում է, որ մենք շատ շուտ հանձնվում ենք: Թոմաս Էդիսոն



Ռագնար Ֆրիշ (Նորվեգիա)


1969թ. - "Տնտեսական պրոցեսների վերլուծության նկատմամբ դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար":

Ռանգար Ֆրիշ (1895-1975). սովորել է Օսլոյի համալսարանում տնտեսագիտություն մասնագիտությամբ, որն, իր խոսքերով ասած "ամենակարճ և ամենահեշտ դասընթացն էր": 1919-ին ստանում է բակալավրի աստիճան, այնուհետև ուսումը շարունակում Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում: 1926-ին ստանում է դոկտորի աստիճան մաթեմատիկական վիճակագրության գծով: Նա նորովի է մոտենում սպառողական պահանջարկի տեսությանը որպես տնտեսագիտության մի բնագավառի, որն ուսումնասիրում է անհատի պահվածքը: Տնտեսագիտական վերլուծությունները նա արդյունավետ է դիտում տնտեսագիտության  տեսության,  վիճակագրության  և  մաթեմատիկայի սինթեզի մեջ ու առաջիններից մեկն էր, որ սահմանազատեց մակրո և միկրո վերլուծությունները: Նորարական են համարվում նրա "ցիկլերի տեսության դինամիկ արտահայտության", "վարկածների վիճակագրական տեստավորման մեթոդների" մշակումները: 1932-65թթ. Ֆրիշը գլխավորել է Օսլոյի տնտեսագիտության ինստիտուտը: Եղել է Նորվեգիայի կառավարության կոնսուլտանտը, մի շարք երկրների ազգային ակադեմիաների պատվավոր անդամ:

Աշխատությունները. "Զուտ տնտեսագիտության հիմնահարցի մասին" (1926), "Սահմանային օգտակարության չափման նոր մեթոդներ" (1932), "Խնայողությունները և շրջանառության պլանավորումը" (1933), "Մուլտիպլիկացիոն մեթոդ գծային ծրագրավորման համար" (1955), "Էկոնոմետրիկան ժամանակակից աշխարհում. ներածություն, աճ և առևտուր՚ (1970):"





 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել