Ուրբաթ, 19 Ապր 24, 02:02
094 91 93 23
095 91 95 25

Հոռետեսը ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություն: Լավատեսը ցանկացած դժվարությունում փնտրում է հնարավորություն: Ուինստոն Չերչիլ



Ջոն Հիկս (Մեծ Բրիտանիա)


1972թ. - "Հավասարակշռության ընդհանուր տեսության մեջ նորարական ներդրման համար":

Ջոն Հիկս (1904-1989). Կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում, այնուհետև դասախոսել Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, զբաղվել է հետազոտական աշխատանքով Քեմբրիջում, եղել է Մանչեստերի համալսարանի պրոֆեսոր: Նա ավելի քան 20 աշխատությունների հեղինակ է: "Աշխատավարձի տեսությունը" մենագրությունում տնտեսագիտական վերլուծության մեջ նա  կատարում է երկու հիմնարար նորամուծություններ. որոշում է "սուբստիտուցիայի էլաստիկությունը" (արտադրության մեկ գործոնը մյուսով փոխարինելու ցուցանիշը) և որ էլաստիկության գործոնը ուղղակի հարաբերություն ունի եկամտի բաշխման և տնտեսական աճի հետ: Հիկսի գլխավոր աշխատությունը համարվում է "Արժեք և կապիտալ" ուսումնասիրությունը: Նա մշակել է դինամիկ հավասարակշռվածության տեսությունը. դինամիկան դիտելով որպես ստատիկ հավասարակշռվածության իրավիճակների հաջորդական շարք: Ընդհանրապես, նրա մտադրությունում տնտեսական սուբյեկտների սպասումները, հանդես են գալիս որպես համակարգի դինամիկան պայմանավորող գլխավոր գործոն: 

Աշխատությունները. "Աշխատավարձի տեսությունը" (1932), "Արժեք և կապիտալ" (1939), "Ներդրում առևտրական ցիկլի տեսության մեջ" (1950), "Կապիտալը և աճը" (1965), "Տնտեսական պատմության տեսություն" (1969), "Քեյնսյան տնտեսագիտական տեսության ճգնաժամը" (1974), "Փողը, տոկոսը և աշխատավարձը" (1982),"Դինամիկ տնտեսության մեթոդները" (1985):





 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել