Երեքշաբթի, 21 Օգս 18, 18:57

Մենք չենք կարող անել ամեն ինչ, բայց մենք կարող ենք անել ավելի շատ, քան սովորաբար անում ենք: Ջեյմս Բյուջենտալ



Սայմոն Կուզնեց (1901-1985, ԱՄՆ)


1971թ. - "Տնտեսական աճի էմպիրիկ հետազոտությունների համար":

1926-ին Կոլումբիայի համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան: 1930-ին լույս է տեսել առաջին աշխատությունը` "Արտադրության և գների հարյուրամյա դինամիկան", որտեղ մշակել է ազգային եկամտի հաշվարկման մեթոդները: Տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում ղեկավարել է ազգային եկամտի հետազոտության ծրագիրը: Արդյունքում (որոնք ամփոփվել են բազմաթիվ գիտական հաշվետվություններում) փաստորեն ստեղծվում են մակրոէկոնոմիկայի վիճակագրական հիմքերը: Կիրառելով "կրկնակի հաշվարկման" սկզբունքը ազգային եկամուտը գնահատվում է երկու չափումներով` որպես ամբողջական պահանջարկ (սպառողական ապրանքների և ծառայությունների ծախսերի, ինվեստիցիայի և պետական ծախսերի  գումար) և առաջարկի տեսանկյունից ընդհանուր եկամտի ցուցանիշ (աշխատավարձի, շահույթի, ռենտայի գումար): Նա որոշարկել է նաև համախառն և զուտ եկամտի հասկացությունները, տվել դրանց հաշվարկման մեթոդիկան: Կուզնեցի ուսումնասիրություններում նշանակալից էին տնտեսական աճի հարցերը, ցույց տալով կուտակման, ինվեստիցիաների և տեխնոլոգիաների փոփոխությունների ազդեցությունը: Նա բացահայտել է տնտեսական աճի "երկարատև ալիքները", որն ընդունված է անվանել "Կուզնեցի ցիկլեր"` որպես գիտատեխնիկական առաջընթացի, բնակչության թվի և ազգային եկամտի արագ և դանդաղ հաջորդափոխություն: Նա հանգել է այն եզրակացության, որ ժամանակակից պայմաններում տնտեսական աճն ավելի շատ կախված է "մարդկային կապիտալի" ուղղությամբ կատարվող ներդրումներից, քան նյութական կապիտալի: Մի շարք երկրների տվյալների ուսումնասիրությունը նրան հանգեցրել են այն հետևությանը, որ արտադրության վերելքի հետ դրսևորվում է տարբեր սոցիալական խմբերի եկամուտների անհավասարության նվազման միտում: Ընդ որում,  թույլ զարգացած երկրներին  բնորոշ է այլ դինամիկա. սկզբում եկամուտների անհավասարությունն աճում է, տասնամյակ հետո սկսում կրճատվել: Ս. Կուզնեցը դասախոսել է Պենսիլվանիայի, Ջոն Գոպկինսի և Հարվարդի համալսարաններում: Եղել է Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի և Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը:

Աշխատությունները. "Արտադրության և գների հարյուրամյա դինամիկան" (1930), "Կապիտալը և ամերիկյան տնտեսությունը" (1961), "Ժամանակակից տնտեսական աճը. նորման, կառուցվածքը և տևողությունը" (1966), ՙԱրտադրողականությունը և արտադրական կառուցվածքը" (1971), "Բնակչությունը, կապիտալը և աճը. ուրվագծերի ժողովածու" (1973):
1972թ





 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել