Ուրբաթ, 24 Նոյ 17, 05:02

Մարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհն է՝ խոսել նրա հետ այն մասին, ինչը նա գնահատում է ամենից շատ: Դեյլ Քառնեգի



Պոլ Սամուելսոն (ծն. 1915, ԱՄՆ)


1970թ. - "Տնտեսական գիտություններում գիտական վերլուծության մակարդակի բարձրացման մեջ կատարած ներդրման համար":

Կրթությունը ստացել է Չիկագոյի համալսարանում: 1941-ին Հարվարդի համալսարանում պաշտպանում է դոկտորական դիսերտացիա: 1947-ին լույս է տեսնում "Տնտեսագիտական վերլուծության հիմունքներ" աշխատությունը, հեղինակին արժանացնելով մի շարք մրցանակների: Այն XX դարի տնտեսագիտական մտքի առավել հիշարժան երևույթներից մեկն է: Նրանում ավանդական տնտեսագիտական վերլուծությունը զուգորդված է մաթեմատիկական շարադրանքի հետ, հակառակը, ինչպես ինքն է նկատել, պարզապես կնշանակեր զբաղվել "աղավաղված բնույթի մտավոր վարժանքներով": Մաթեմատիկայի և վերլուծության այդ զուգորդումը դարձել է ելակետային ստատիկ և դինամիկ տեսությունների և տնտեսական համակարգերի կայունության հիմքերի մշակման համար: Սամուելսոնի հետազոտական տեսադաշտը ընդգրկում է տնտեսագիտության գրեթե բոլոր բաժինները, որն իր արտացոլումն է գտել 1948-ին լույս տեսած "Տնտեսագիտություն. վերլուծության ներածություն" աշխատության մեջ: Այն ունեցել է շուրջ 15 հրատարակություն, թարգմանվել տասնյակ լեզուներով, դառնալով աշխարհի բազմաթիվ ուսումնական հաստատությունների դասական դասագրքերից մեկը: Սամուելսոնը "նեոդասական սինթեզի" նշանավոր հեղինակներից է, փորձելով արտադրության օպտիմալ մակարդակը պայմանավորող գործոնների նեոդասական վերլուծությունը միավորել պահանջարկի գործոնների քեյնսյան վերլուծության հետ: Տնտեսական աճի խթանման, բնակարանային շինարարության, պարենային օգնության ծրագրերի հարցերում ընդունում էր տնտեսության մեջ պետության միջամտությունը: Սամուելսոնը եղել է պրեզիդենտ Ջոն Քենեդիի խորհրդականը, Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի, Տնտեսագիտական ընկերության և Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը:

Աշխատությունները. "Տնտեսագիտական վերլուծության հիմունքներ" (1947), "Տնտեսագիտություն. վերլուծության ներածություն" (1948), "Գծային ծրագրավորում և տնտեսագիտական վերլուծություն" (Ռ. Սոլոուի և Ռ. Դորֆմանի հետ համատեղ) (1958), "Սպառողական վարկի ճշգրիտ մոդելը սոցիալական ասիգնացիաների օգտագործումով կամ առանց օգտագործման" (1958):





 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել