Ուրբաթ, 24 Նոյ 17, 05:07

Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը: Հարուն Ագացարացի



Միլթոն Ֆրիդմեն  (ծն. 1912, ԱՄՆ)


1976թ. - "Սպառման, դրամաշրջանառության պատմության վերաբերյալ հետազոտությունների և մոնետարիզմի տեսության մշակման համար":

Միլթոն Ֆրիդմեն (1912): Ամերիկյան տնտեսագետ, ծնվել է Բրուկլինում: 1932-ին ավարտելով Ռուտգերի համալսարանը, միանգամից արժանանում է բակալավրի երկու աստիճանների` մաթեմատիկայի և տնտեսագիտության գծով: 1933-ին Չիկագոյի համալսարանում ստանում է մագիստրոսի աստիճան: Ինչպես XX դարի շատ տնտեսագետներ, նա եկել է տնտեսագիտություն մաթեմատիկայից: 1940թ. (Ս. Կուզնեցի հետ միասին) լույս է տեսնում նրա առաջին խոշոր ախատությունը` "Անկախ մասնավոր պրակտիկայի եկամուտները": 1948-ից աշխատանքը Չիկագոյի համալսրանում շատ արգասաբեր էր Ֆրիդմենի կենսագրության մեջ: Դրամաշրջանառության, գների, սպառման տեսության և այլ հարցերին են նվիրված նրա բազմաթիվ աշխատությունները: 1950-ական թվականներին որպես խորհրդատու նա մասնակցել է "Մարշալի  պլանի" իրականացմանը: 1967-ին Ֆրիդմենն ընտրվում է ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, իսկ 1976-ին արժա նանում նոբելյան մրցանակի: Մ. Ֆրիդմենը  մշակեց XX դարի տնտեսագիտական մտքի այն ուղղության հիմքերը, որն անվանվում է մոնետարիզմ:

Աշխտությունները. "Պոզիտիվ տնտեսության ուրվագծեր" (1953), "Մոնետար կայունացման ծրագիր" (1959), "Դրամական և գանձարանային քաղաքականություն" (1969), "Հակահեղափոխություն փողի տեսության մեջ" (1970), "Մոնետար փոփոխությունները ԱՄՆ-ում և Միացյալ թագավորությունում" (1981):




 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել