Երկուշաբթի, 30 Դեկ 24, 21:06

Հատկացրեք ձեր երազանքին գոնե մեկ ժամ ձեր ժամանակից, բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը հաջողության գրավականն է: Դոնալդ Թրամ



Տյալլինգ Կուպմանս (ԱՄՆ)


1975թ. - "Ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար":

Տյալլինգ Կուպմանս (1910-1975). ծնվել է Նիդեռլանդիայում:
1933-ին ավարտել է Ուտրեխտի համալսարանը մաթեմատիկա և տեսական ֆիզիկա մասնագիտությամբ: Սակայն, աստիճանաբար նրա գիտական հետաքրքրությունները տեղափոխվում են տնտեսագիտության բնագավառը: 1936-ին ՙՏնտեսական ժամանակավոր շարքերի գծային ռեգրեսիվ վերլուծություն՚ հետազոտության համար Լեյդենի համալսարանում արժանանում է դոկտորի աստիճանի: 1946-ին ստանում է ամերիկյան քաղաքացիություն, իսկ 1955-ին դառնում է Իյելի համալսարանի պրոֆեսոր: Կուպմանսը ստեղծել է մրցակցող սպառողների միջև ռեսուրսների օպտիմալ բաշխման մեթոդ, որն ստացել է "տնտեսական գործունեության վերլուծություն" անվանումը: Այն նշանակալից չափով փոխել է պլանավորման և բաշխման հիմնահարցերի վերաբերյալ  տնտեսագետների մոտեցումները: Կուպմանսը ընտրվել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերության պրեզիդենտ (1950), Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի պրեզիդենտ (1978): Նրա հիմնարար հետազոտությունները վերաբերում են տնտեսագիտության մեջ էկոնոմետրիկ մեթոդների, տնտեսական գործունեության վերլուծության, ժամանակի մեջ օպտիմալացման տեսության հարցերին:

Աշխատությունները. "Տարբեր երթուղիներով բեռնահոսքերի միջև հարաբերակցությունը" (1942), "Տնտեսական դինամիկայի մոդելների վիճակագրական ներածություն" (1950), "Արտադրական գործունեության և բաշխման վերլուծություն" (1951), "Երեք ուրվագիծ տնտեսագիտության վիճակի մասին" (1957):





 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել