Լեոնիդ Կանտորովիչ (ԽՍՀՄ)
1975թ. - "Ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար":
Լեոնիդ Կանտորովիչ (1912-1986). ծնվել է Պետերբուրգում: Տասնութ տարեկանում ավարտում է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը, չորս տարի անց դառնում է պրոֆեսոր, իսկ մեկ տարի հետո շնորհվում գիտությունների դոկտորի աստիճան: Կանտորովիչը տնտեսական վերլուծությունների մաթեմատիկական մեթոդների ուղղության հիմնադիրներից մեկն է ԽՍՀՄ-ում: Կիրառելով օպտիմալացման մեթոդները նա մշակել է տնտեսական ցուցանիշների դասակարգման նոր մեթոդ, հետազոտել է գնագոյացման, կապիտալ ներդրումների արդյունավետության հարցերը, ամորտիզացիայի, ռենտային գնահատումների տեսությունները: Օպտիմալացման հաշվարկներում մտցվում է բնական ռեսուրսների ռենտան, ինչը հակասում էր հասարա- կական սեփականություն հանդիսացող ռեսուրսների անվճարության կոնցեպցիային: 1964-ին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ Ակադեմիկոս: Արժանացել է մի շարք պետական մրցանակների: 1960-ին տեղափոխվում է Նովոսիբիրսկ, ուր ղեկավարում է ԳԱ Սիբիրի բաժանմունքի տնտեսամաթեմատիկական մեթոդների բաժինը: 1971-ից Մոսկվայի ժողովրդական տնտեսության կառավարման ինստիտուտում լաբորատորիայի ղեկավար էր: 1976-ից ԳԱ համակարգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն:
Աշխատությունները. "Արտադրության կազմակերպման և պլանավորման մաթեմատիկական մեթոդները" (1939), "Ռեսուրսների լավագույն օգտագործման տնտեսագիտական հաշվարկ" (1959), "Հեռանկարային պլանավորման օպտիմալ մոդելները" (1965), "Օպտիմալ որոշումները էկոնոմիկայում՚ (1972), "Էկոնոմիկան և օպտիմալացումը" (համահեղինակությամբ 1990):