Կիրակի, 03 Նոյ 24, 22:23

Եթե դուք ուզում եք շատ վեր բարձրանալ, օգտագործեք սեփական ոտքերը: Թույլ մի տվեք ուրիշներին ձեզ տանել, մի նստեք նրանց գլխին և ուսերին: Նիցշե



Ֆրիդրիխ Ֆոն Հայեկ (Ավստրիա, ԱՄՆ)


1974թ. - "Փողի տեսության և տնտեսական տատանումների վերաբերյալ աշխատությունների և տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծությունների համար":

Ֆրիդրիխ Հայեկ (1899-1992) ավստրոանգլոամերիկյան տնտեսագետ: 1921-ին ավարտել է Վիեննայի համալսարանը: Նրա հետաքրքրությունների շրջանակներն էին իրավագիտությունը, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, հոգեբանությունը, փիլիսոփայությունը:1927-ին Լյուդվիգ Ֆոն Միզեսի հետ հիմնադրել է տնտեսական հետազոտությունների Ավստրիական ինստիտուտը, այնուհետև ապրել է Անգլիայում, աշխատել էկոնոմիկայի Լոնդոնյան դպրոցում: 1950-ին տեղափոխվում է ԱՄՆ, աշխատելով Չիկագոյի համալսարանում: 1962-ին վերադառնում է Եվրոպա` Ֆրեյբուրգի և Զալզբուրգի համալսարաններում զբաղեցնելով պրոֆեսորի պաշտոն: Ընտրվել է Բրիտանական թագավորական Ակադեմիայի գիտությունների անդամ: Նա համարվում է XX դարի դասականներից մեկը:

Աշխատությունները. "Գները և արտադրությունը" (1931), "Փողի տեսությունները և տնտեսական ցիկլը" (1933), "Շահույթը, տոկոսը և ինվեստիցիաները" (1939), "Կպիտալի զուտ տեսությունը" (1941), "Ճանապարհ դեպի ստրկություն" (1944), "Անհատականությունը և տնտեսական կարգը" (1945), "Ընկալումների կառուցվածքը" (1952), "Ազատության սահմանադրություն" (1960), "Փիլիսոփայության, քաղաքականության, էկոնոմիկայի և գաղափարների պատմության վերաբերյալ ուսումնասիրություններ" (1967,1978), "Կործանարար անձնապաստանություն. սոցիալիզմի սխալները" (1988) և այլն:




 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել