Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել: Ուիլյամ Շեքսպիր
Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները եկել են այն կարծիքին, որ Հայաստանի արդյունաբերության ու արտահանման աճի բարձր տեմպերը 2013 թվականի առաջին կիսամյակում պահպանելու դեպքում, հնարավոր կլինի խոսել երկրի տնտեսության կառուցվածքային բարելավվման մասին:
Կոկո Շանելն իր կյանքում շատ քիչ է ապրել երջանիկ պահեր, բայց երբեք չի կորցրել իր կանացի հմայքն ու գեղեցկությունը: Ավելին, նա կարողացել է նույնիսկ հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել՝ գնահատել կանանց արժանիքներն գեղեցկությունը:
Որտեղ է ծագել ծիծաղի կամ հիմարների միջազգային տոնը՝ հայտնի չէ, հավանաբար, Ֆրանսիայում, Անգլիայում, Մեքսիկայում կամ Շվեդիայում: Տոնի ծագման գլխավոր վարկածներից մեկն այն է, որ ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի շրջան: Տոնը մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ: