Պարզությունը գրավչության էությունն է: Հրապուրանքը գեղեցկության անտեսանելի մասն է, առանց որի ոչ ոք չի կարող իրապես գեղեցիկ երևալ: Որքան էլ կինը գեղեցիկ լինի, առանց հրապույրի նրա գեղեկցությունը կխամրի: Կատարյալ գեղեցկությունը միրաժ է: Գեղեցկությունը ինքնազգացողություն է, և այն արտացոլվում է քո աչքերում:
Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը. «Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»: Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը. «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»: