Մեր մանկության տանգոն
Նկարագրություն:
«Մեր մանկության տանգոն» - հայկական թատերգական կինոնկար է, որը լույս է տեսել 1985 թվականին: Ռեժիսոր և սցենարի հեղինակն է Ալբերտ Մկրտչյանը: Սյուժեն անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել: Պետք է նշել, որ ֆիլմն ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ ու Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին: Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին: Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ ուղղակի Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է:
Ռեժիսոր: Ալբերտ Մկրտչյան
Դերասաններ: Մհեր Մկրտչյան - Ռուբեն, Գալյա Նովենց - Սիրանույշ, Էվելինա Ադամյան - Վարդուշ, Ազատ Գասպարյան - Մեսրոպ, Նարինե Բաղդասարյան - Ռուզան, Ս. Սարգսյան - Արմեն, Աշոտ Գևորգյան - Գագիկ, Ա. Նալբանդյան - Աշոտ, Ա. Գյոդակյան - Սերոբ, Մ. Կարապետյան - Արփենիկ...
Լեզու: Հայերեն
Տևողություն: 01:27:12
Հեղինակ: Ara Nakhshkaryan
Տես նաև`
GRENQ HAYERENԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ`[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]