Արթուր Աբրահամի հարցազրույցը
Նկարագրություն:
Այս օրերին կարճատեւ այցով Հայաստանում է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Report.am-ին նա պատմել է իր Հայաստան այցի նպատակի մասին, մեկնաբանել է իր վերջին մենամարտը` Նամիբիան ներկայացմնող Վիլբեֆորս Շիհեփոյի դեմ, խոսել է Ռոբերտ Շտիգլիցի հետ կայանալիք մենամարտից, անդրադարձել է իր հայաստանյան անելիքներին, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ բարեմաղթանք է հղել աշակերտներին, ուսանողությանը... Արթուր Աբրահամը նշել է, որ օրեր առաջ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) 26-րդ ամենամյա համաժողովին, որի ընթացքում որոշվել է, որ ինքն աշխարհի չեմպիոնի թիվ մեկ հավակնորդն է, եւ գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը պարտավոր է մենամարտել իր հետ: Մենամարտի օրը հստակ հայտնի չէ, ամենայն հավանականությամբ այն կկայանա 2013 թվականի դեկտեմբերի 16-ին կամ 2014 թվականի հունվարի սկզբին: Անդրադառնալով իր վերջին մենամարտին` Վիլբեֆորս Շիհեփոյի դեմ` Արբահամը ընդգծել է, որ մրցակիցն ուժեղ էր, հուժկու հարվածների էր տիրապետում, նաև, որ բոլորին հնարավոր չէ նոկաուտով հաղթել...
Տարի: 2013
Տևողություն: 00:04:39
Հեղինակ: Artsrun Kostandyan
Տես նաև`
GRENQ HAYERENԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ`[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]