Ամերիկացիները սնկից տներ են կառուցում
Նկարագրություն:
Ամերիկյան Ecovative ընկերության հիմնադիրներ Իբեն Բեյեր եւ Գեւին Մաքինթայր Գրիբները կարծում են, որ սնկերը ավանդական շինանյութերի այլընտրանք կարող են հանդիսանալ:
Ընկերությունը փորձել է սնկերն օգտագործել շինարարության մեջ: Դրա համար Ecovative-ի հիմնադիրները կիրառում են սնկամարմինը, որը մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում: Մի անգամ Իբեն Բեյերը անտառում զբոսնելիս նկատել է, որ փայտերի վրա աճած սնկերը դրանք ամուր կցում են իրար: Հենց այդ ժամանակ էլ որոշել է սնկերը որպես շինանյութ կիրառել, հայտնում է rbc-ն: Սնկային միջավայրը կարելի է օգտագործել նաեւ փայտե նյութերի միակցման համար: Ընկերությունը տուն է կառուցել, որում սոճենու գերանները հենց այդ մեթոդով են կցված:
Տարի: 2013
Տևողություն: 00:00:28
Հեղինակ: Ecovative
Տես նաև`
GRENQ HAYERENԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ`[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]