Ուրբաթ, 29 Մարտ 24, 11:33
094 91 93 23
095 91 95 25

Ոչխարն ու գայլը տարբեր կերպ են հասկանում "ազատություն" բառը: Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը: Լինկոլն

Գլխավոր » Տեսանյութեր  

Մաշայի հրաշալի կատարումն ու ժյուրիի կողմնակալ գնահատականը

00:03:28
Դիտումներ: 1 ArmEco ԱրմԷկո.ամ 
Նկարագրություն:

Новая Волна 2013 Мери Мнджоян (Армения) «Я и только ты» | New Wave 2013 Mary Mndzhoyan (Armenia)

Լատվիական Յուրմալայում շարունակվում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» 12-րդ միջազգային մրցույթը:

Այսօր մրցութային վերջին համերգն էր և հայտարարված էր պրեմիերայի օր:

Մեր երկիրը ներկայացնող «Հայաստանի Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը կատարեց «Ես ու միայն դու» երգը: Երգի երաժշտության հեղինակն է Հայկոն, իսկ խոսքերինը՝ Ռուբեն Մխիթարյանը: Ելույթի համար երգչուհին ստացել է 110 միավոր, ընդհամենը հավաքելով 344 միավոր երեք մրցույթային օրվա ընթացքում:

Ի դեպ, ժյուրիի անդամները ցածր գնահատականներ տվեցին, ցուցաբերելով կողմնակալ մոտեցում:

Առայժմ առաջին տեղում է կուբացի երգիչ Ռոբերտո Տորեսը, երկրորդում՝ Սալոմե Կատամաձեն՝ Վրաստանից, երրորդում՝ Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը:

Նշենք, որ մրցութային առաջին օրը Մերին կատարեց միջազգային հիթերից Սելին Դիոնի՝ All By Myself երգը, իսկ մրցութային երկրորդ օրը Էրիկի հետ միասին հանդես եկան զուգերգով և կատարեցին Առնո Բաբաջանյանի «Твои следы» (Քո հետքերը) երգը:

Հաղթանակի համար պայքարում են 11 երկրի 16 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Վիետնամից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Կուբայից, Լատվիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից:

Վաղը՝ հուլիսի 28-ին արդեն կանցկացվի գալլա համերգ և մրցանակաբաշխություն:

Ժյուրիի կազմում են Վալերի Մելաձեն, Վալերիան, Իգոր Կրուտոյը, Իգոր Մատվիենկոն, Իգոր Նիկոլաևը, Կոնստանտին Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Մաքսիմ Ֆադեևը, Տոտո Կուտունիոն, Յուրի Անտոնովը:

Երաժշտական այս փառատոնի գլխավոր նպատակը նոր տաղանդներ գտնելն է:

Աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_202271.html

Տարի: 2013
Տևողություն: 00:03:28
Հեղինակ: NovayaVolna

Տես նաև`


Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:

Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել