Հատիկո... հավատարիմ մինչև կյանքի վերջ
Նկարագրություն:
Հատիկոն ծնվել է 1923թ. նոյեմբերի 10-ին Ճապոնիայի Ակիտա քաղաքում: Գյուղացին որոշում է շանը նվիրել Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Հիդեսաբուռո Ուենոին, ով էլ շանն անվանում է Հատիկո (ճապոներենով նշանակում է 8): Երբ Հատիկոն մեծանում է, ամենուրեք հետևում է իր տիրոջը, ամեն օր ուղեկցում նրան աշխատանքի Սիբույա կայարանում և ամեն օր ժամը 3-ին վերադառնում նրան դիմավորելու: 1925թ մայիսի 21-ին պրոֆեսորը մահանում է սրտի կաթվածից... Հատիկոն ամեն օր նույն ժամին գալիս է կայարան և սպասում սիրելի տիրոջ վերադարձին մինչև ուշ երեկո: Չնայած բարեկամների՝ շանը իրենց տանը պահելու ջանքերին, Հատիկոն նորից վերադառնում է նույն ժամին նույն տեղը և սպասում մահացած տիրոջ վերադարձին: Եվ այդպես 9 տարի շարունակ նա սպասում է իր տիրոջ վերադարձին մինչև իր կյանքի վերջին վայրկյանը, այդպես էլ նրան չտեսնելով... Հատիկոն մահանում է 1935թ մարտի 8-ին: Դեռևս նրա կենդանության օրոք, Ճապոնիայում տեղադրում են նրա արձանը, և Հատիկոն դառնում է լեգենդ ամբողջ ճապոնիայում՝ որպես հավերժ սիրո և հավատարմության խորհրդանիշ:
Լեզու: Русский
Տևողություն: 00:02:56
Հեղինակ: maestro77660
Տես նաև`
GRENQ HAYERENԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ`[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]